Պանաման, Հարավային Կորեան, ԱՄԷ-ն, Բարբադոսը, Գրենադան, Մակաոն, Մոնղոլիան և Թունիսը համաձայնել են փոխել իրենց հարկային կանոնները։ Այս մասին հայտնում է Reuters՝ հղում անելով ԵՄ պաշտոնյաներին։ Հաղորդվում է, որ ԵՄ-ն կբացառի 8 երկրները օֆշորային «սև ցուցակից»։
Ցուցակում կմնան Ամերիկյան Սամոան, Բահրեյնը, Գուամը, Մարշալյան կղզիները, Նամիբիան, Պալաուն, Տրինիդադ և Տոբագոն, Սենթ-Լյուսիան և Սամոան։
Նախաձեռնությունը կդիտարկվի հունվարի 17-ին ԵՄ դեսպանների հանդիպմանը, իսկ հաջորդ շաբաթ դրան ծրագրում են հավանություն տալ ֆինանսների եվրոպացի նախարարները։