Thursday, 28 03 2024
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու

«Թիմը» սկսել է զմիմյանս «ուտել»՝ այդ թվում և Արա Բաբլոյանի աթոռի համար. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Թեև ասում են՝ երբեք մի ասա` երբեք, սակայն շատ քիչ է հավանականությունը, որ ապրիլյան գործընթացներում որևէ «իմպրովիզ, դիսիդենտություն» լինի: Ե՛վ նախագահի, և՛ վարչապետի ընտրությունները կանցնեն մեկ փուլով և` խիստ սահուն: Օրերս Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հավաքը հենց այդ ազդանշանումն ուներ: Ընդ որում, նկատենք, որ Գագիկ Ծառուկյանն այնտեղ չպետք է լիներ: Բայց` է՛ր. նա ԱԺ խորհրդի անդամ չէ, բայց քանի որ հանդիպումը պետք է լայն հանրությանը ցուցաներ` որտեղ են գարունելու ապրիլյան խեցգետինները, Ծառուկյանը եկել էր հավաստելու` «թե՛ ապրիլին, թե՛ մայիսին» կանգնած է «թագավորի» կողքին, ինչպես` երբեք:

Ասել է` մարշալ-պլանում Սերժ Սարգսյանը որևէ խնդիր չունի խորհրդարանական անցման այս կարևոր փուլում: Նա խնդիրներ չունի արտաքաղաքական վեկտորում նույնպես: Սերժ Սարգսյանի խնդիրները, բացի տնտեսության անմխիթար վիճակից, այլ տեղում են:

Համակարգը, իր թիմը փտել են` վերջնականապես: Ճիշտ է, վերջին շրջանում ինչ-ինչ քայլեր փորձում են անել. նույն ԱԺ-ն են քանդում-հավաքում` թոթափելու չինովնիկա-պսևդո անգործության սինդրոմները կստացվի, թե ոչ, կերևա առաջիկայում:

Հայաստանյան անվտանգության դոկտրինն է փոխվում: Բարեփոխումներ են իրականացվում նաև ուժային կառույցներից ամենաուժայինում` ՊՆ-ում, որը, ի դեպ, «օրինաչափորեն արժանանում» է լուրջ դիմադրության. Վիգեն Սարգսյանի ցանկացած ռիսկային-ադեկվատ քայլ նույնքան ոչ ադեկվատ դիմադրության է հանդիպում… Ձգենք պաուզան ասելու` ոչ այնքան հանրության, ընդդիմադիր մասսայի, որքան իր իսկ թիմի որոշակի շերտերի կողմից. վերջիններս են շատ դեպքերում մոդերացնում բողոքի այն ալիքը, որն առկա է սոցցանցերում, մամուլում` ընդդեմ ՊՆ-ում սկսված առողջացման ցանկացած գործընթացի:
Անմխիթար է վիճակը նաև մյուս ոլորտներում: Այնքան անմխիթար, որ նույն հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հարկ համարեց անհատական աջակցություն հանդես բերել ԱԺ նախագահին` գովերգելով վերջինիս համբերությունը. թերևս լավատեղյակ է, որ «թիմը», ապրիլյան զարգացումներին, կադրային տեղաշարժերին ընդառաջ, այնպես է դեգրադացվել` բարոյապես, քաղաքականապես, «մարդապես», որ սկսել է զմիմյանս «ուտել», այդ թվում և` Արա Բաբլոյանի աթոռի համար: «Թիմը» կարծում է, որ Բաբլոյանը կդառնա Ֆրանսիայում Հայաստանի դեսպան, չնայած, ասվում է նաև Շվեյցարիա` Շառլ Ազնավուրի փոխարեն, քանզի Նալբանդյանը նախագահ է «դառնում»…

Ձգենք դարձյալ պաուզան՝ ասելու, որ, մեր տեղեկություններով, նախագահի հավանական թեկնածուն ոչ թե Նալբանդյանն է, այլ Արկադի Ղուկասյանը: Եվ ապա, «թիմը» մտածում է՝ քանի որ Սերժ Սարգսյանն այդ հանդիպմանը Բաբլոյանին գովեց, ուրեմն, հաստատ նրան հրաժեշտ է տալու` հրաժեշտին են այդպես «գովերգում» մարդուն:

Ճիշտ է, Սերժ Սարգսյանը սիրում է «գրկում խեղդել», սակայն սա այդ դեպքը չէ: Քանզի ապաքաղաքական Բաբլոյանն ուղղակի «գտածո» է այս փուլում` բոլոր առումներով. նա խաղեր չի տալիս, ինտրիգներ չի կազմակերպում, կարողանում է ճշգրիտ հարաբերություններ կառուցել բոլորի հետ, չի ցցվում, բացասական էներգիա չի արտածում, ինչն անչափ կարևոր է երբեմնի «Կոզեռնի գերեզմանոցում» վեր խոյացած պառլամենտի համար: Բաբլոյանի տեսակը կարող է ապահովել պառլամենտի անցնցում անցումը պառլամենտական երկրի. չմոռանանք` այս պառլամենտը տեսել է ամեն ինչ, այդ թվում՝ 98-յան մեկ գիշերային «թագավորափոխություն» (ֆորս մաժորը բացառվել է, սակայն «երբեքի» փիլիսոփայությունը չի անտեսվել), ուստի Բաբլոյանը կմնա, իսկ «թիմը» կփտի` ևս մեկ ֆրուստրացիայով:

Ապրիլն էլ կանցնի սահու՜ն, սակայն ՀՀԿ-ին ու նրա ղեկավարին «չի բերի խինդ»:

Զի պրոբլեմները` բոլոր կարգի ու նորովի, կսկսվեն հենց այդտեղից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում