Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել Վաշինգտոնին անելու հստակ ընտրություն Սիրիայում հետագա քաղաքականության հարցում, գրում են թուրքական ԶԼՄ-ները։
«ԱՄՆ-ը պետք է դաշնակից ընտրի։ Ու՞մ կողմից է Վաշինգտոնը՝ դաշնակիցների՞ թե՞ ահաբեկչական կազմակերպությունների»,-ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան լի է վճռականությամբ՝ ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերն ազգային անվտանգության սպառնալիքների վերացման համար։
«Մեզ չի անհանգստացնում, թե կոնկրետ ով է կանգնած Թուրքիայի հանդեպ սպառալիքների հետևում՝ ԱՄՆ-ը՞ թե՞ որևէ այլ երկիր»,-ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Թուրքիան կպայքարի YPG-ի ահաբեկիչներրի դեմ նույն վճռականությամբ, ինչ PKK-ի դեմ։ «Մենք կպայքարենք YPG ահաբեկիչների դեմ Աֆրինում, Եփրատ գետի արևելյան ափին, ցանկացած վայրում։ Դա Թուրքիայի ազգային անվտանգության հարցն է»,-ընդգծել է նախարարը։