Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Արձակուրդը բացել է ախորժակը

Ամանորյա տոներից ու իր արձակուրդից վերադարձած Կարեն Կարապետյանն աշխատանքային առաջին օրն այցելել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ծանոթանալու 2017 թվականի հարկային եկամուտների կատարողականին, կառավարության ծրագրով հարկային և մաքսային մարմիններին վերապահված գործունեության արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին: Կարեն Կարապետյանի առաջին կանգառը թերևս խորհրդանշական է, որովհետև հատկապես հարկային մարմինները դարձել են գործող վարչապետի հիմնական հենարանը:

Կարեն Կարապետյանը վարչապետության ավելի քան մեկ տարվա ընթացքում տապալել է գործունեության հռչակված ուղղությունները և նրա հույսը մնացել է հարկային կոշտ վարչարարությունը: Կարեն Կարապետյանը վարչապետության մեկնարկին խոսում էր կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարի անհրաժեշտության մասին, ինչն ինքնին բերելու էր տնտեսության կառուցվածքի փոփոխությանը և մոդեռնիզացիային:

Ավելորդ է ասել, որ այս ուղղություններով որևէ առաջընթաց չի գրանցվել, եթե հաշվի չառնենք բանանի մենաշնորհի վերացման մասին էժանագին PR-ը: Ի դեպ, հունվարի 1-ից երկրում արձանագրված գների սպեկուլյատիվ աճը վկայում է, որ երկրում գործ ունենք օլիգոպոլ, մոնոպոլ տնտեսության հետ: Կոռուպցիայի բարձր մակարդակը շարունակում է մնալ Հայաստանում ԱՄՆ և Եվրամիության դեսպանների մտահոգությունների հիմնական թեման: Մոնոպոլիզացված և կոռումպացված տնտեսություններում ներդրումներ լինել չեն կարող, եթե նույնիսկ ստեղծվեն ներդրողների մի քանի ակումբներ կամ անցկացվեն համազգային բազմաթիվ համաժողովներ:

Խնդիրը` տնտեսության կառուցվածքն ու կառավարման որակն են, որոնք նպաստում են ոչ թե ներդրումներին, այլ` կապիտալի արտահոսքին: Կարեն Կարապետյանի ռազմավարական մյուս ուղղությունը ՏՏ ոլորտի զարգացումն է, սակայն այդ ոլորտի պատասխանատուները ահազանգում են IT ոլորտի ոչնչացման վտանգի մասին հունվարի 1-ից եկամտահարկի շեմի բարձրացման ֆոնին: Հարկային մարմինները դարձել են Կարեն Կարապետյանի մահակը, որի միջոցով Կարեն Կարապետյանն ապահովում է բյուջետային հոսքերը` հասարակությանը կեղեքելու միջոցով:

ՊԵԿ-ի գործունեության փիլիսոփայության մեջ որակական որևէ տեղաշարժ չի եղել. այն միջոց է` ընդդիմախոսների բերանը փակելու, մերձավորներին խրախուսելու համար: Հարկային օրենսգրքի փոփոխությունները սպանում են Հայաստանի տնտեսությունը, սակայն ավելի անկաշկանդ են դարձնում ՊԵԿ-ի ձեռքերը: Այս համատեքստում զարմանալի չէ, որ Կարեն Կարապետյանը այսօր ՊԵԿ-ում հանդես է եկել ուշագրավ լատենտ քաղաքական հայտարարությամբ:

Եթե Սերժ Սարգսյանը թանկացումներին նվիրված խորհրդակցության ժամանակ խոսել էր տարվա երկրորդ կեսի անելիքների մասին` հասկացնելով, որ ապրիլին իշխանությունից հեռանալու մտադրություն չունի, ապա Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ում այսօր ասել է, թե «2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետևողական աշխատենք»` դարձյալ ակնարկելով, որ ապրիլին հեռանալու մտադրություն չունի: Սա խոսում է այն մասին, որ ապրիլին ընդառաջ ներհամակարգային պայքարը սրվելու է կամ առնվազն նոր դրսևորում է ստանալու ապրիլից հետո, եթե նույնիսկ վարչապետ դառնա Սերժ Սարգսյանը, որովհետև Կարեն Կարապետյանը կառավարությունից հեռանալու մտադրություն չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում