Երեկ՝ հունվարի 15-ին, տեղի ժամանակով 10:19-ին Պերմի № 127 դպրոցում դանակահարություն է տեղի ունեցել․ վիրավորների թվում է նաև 4-րդ դասարանի աշակերտուհի, 2007 թվականին ծնված հայուհի Մենուլա Աբրոյանը։
Ինչպես հայտնում rusarminfo.ru-ն, պատճառն անձնական թշնամանքն է: Պարզվել է երկու աշակերտների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ:
Նրանց փորձել են բաժանել ուսուցիչները և մյուս աշակերտները: Ըստ տարբեր տվյալների՝ տուժածների թիվը հասել է 15-ի։ Մեկ ուսուցիչ և 16-ամյա մի աշակերտ ծանր վիճակում են:
ՌԴ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ: Դեռահասները ձերբակալվել են: