Բաքուն ողջունում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ,– հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը։
Ավելի վաղ, 2017 թվականի արդյունքները ամփոփող մամլո ասուլիսի ժամանակ, ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման հարցում փուլային մոտեցում է պետք ցուցաբերել։
«Ադրբեջանական կողմը ողջունում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը՝ հայ–ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ»,– ասել է Գաջիևը։