«Թանկացումները վերաբերում են բոլորին, մտնում են բոլորի գրպանը, և ում մտահոգում է այդ թանկացումները, ով տեսնում է, որ այդ թանկացումների արդյունքում ինքը նորանոր պարտքերի տակ է մտնելու և չի կարողանալու հանապազօրյա հարցերը լուծել, այդ մարդկանց մենք ասում ենք՝ ձեզ հնարավորություն ենք տալիս մեր միջոցով այս օրենքները հետողորմյա անել, բայց դրա համար դուք պետք է մեզ հետ գաք փողոց, որ մենք ցույց տանք, որ մենք այս ինը չենք»,-անդրադառնալով հունվարի 19-ին «Ելք»-ի հրավիրած երթին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը: Նրա խոսքերով՝ իրենք գնում են այս քայլերին, որովհետև տեսնում են՝ կա հնարավորություն այս խնդիրը լուծելու:
Արամ Սարգսյանի կարծիքով՝ անկախ նրանից, խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, ովքեր իրենց կենցաղով շփվում են այս երկրի, այս պետության, այս թանկացումների հետ, իրենք դուրս են գալու փողոց։ «Ցանկալի է, որ հիմա դուրս գան, որովհետև դրա հետողորմյա անելը անհամեմատ ավելի հեշտ է, քան՝ եթե այն թողնվի հետագայում»,- հավելեց նա:
Այս իշխանությունը, նրա խոսքերով՝ հասցրել է նրան, որ արդեն բազմաթիվ մարդիկ այս երկրում փոփոխություն տեսնում են միայն զենքի ուժի միջոցով:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: