Ինչպես հաղորդում է la Repubblica թերթը, Տուլիո Սիմոնչինին մեղավոր է ճանաչվել մասնագիտությամբ անօրինական զբաղվելու և չկանխամտածված սպանության համար։ Նրա գործընկեր Ռոբերտո Գանդինին դատապարտվել է երկու տարի պայմանական ազատազրկման։
Նրանց զոհը դարձել է 27 –ամյա Լուկա Օլիվոտոն, ում մոտ ուղեղի ուռուցք էր ախտորոշվել։ Բուժում փնտրելու արդյունքում նա դիմել է Սիմոնչինիին, որտեղ անցել է «բուժման հրաշք կուրսը»՝ սոդայի լուծույթի ներերակային ներարկումներ։ Երիտասարդը մահացել է երկու օր անց՝ սրտի տագնապից՝ թթվա–հիմքային բալանսի խախտման պատճառով։
«Այսօրվա դատավճիռը վերջ կդնի բուժման նման մեթոդների կիրառմանը, որոնք վտանգավոր են և զուրկ են գիտական հիմնավորումից» ,– հայտարարել են ընտանիքի փաստաբանները։