Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երեք կուրսանտ հավաքվել են Հայկազի մահճակալի մոտ ու խեղդամահ են արել նրան. նա հասցրել է մեկ անգամ հայհոյել․․․

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան  սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում,  մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը, մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատարան էր ներկայացվել վկա Դավիթ Դ.-ն, ով մինչև դեպքը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի այն մարտկոցի հրամանատարն էր, որտեղ սովորում էին տուժող Հայկազ Բարսեղյանն ու ամբաստանյալները:

Դավիթ Դ.-ն կոչումով մայոր է, ներկայումս ծառայությունը շարունակում է Արցախում:

Դեպքի կատարման պահին վկա Դավիթ Դ.-ն վերապատրաստման դասընթացների էր մասնակցում: Կոնկրետ դեպքի առավոտյան գտնվել է տանը: Նրան զանգել է կապիտան Ավետիսյանն ու կարճ ասել է, որ նա շտապ ինստիտուտ հասնի, քանի որ կուրսանտ Հայկազ Բարսեղյանը կախվել է:

Դավիթ Դ.-ն իր անձնական մեքենայով մեծ արագությամբ հասել է ինստիտուտ:

Սպորտհրապարակում պտտաձողից կախված Հայկազ Բարսեղյանին վկան տեսել է հեռվից՝ մոտ 10 մետրից. «Ես չէի կարողանում նայել՝ էնքան վատ վիճակում էի, սիրտս չէր տանում, որ նայեի…»:

Հայկազի մահճակալին էլ սպան նայել է դռան մոտից՝ մոտ 4-5 մետր հեռավորությունից. «Կառավաթը արյունոտ էր, ծածկոցը հետ էր քաշված, արյունոտ անձեռոցիկներ կային…»:

Վկան նշեց, որ տուժողին ու ամբաստանյալներին ճանաչել է ծառայության բերումով, եղել է նրանց վերադաս սպան:

Ինչպես նախաքննության ժամանակ,  դատարանում էլ վկան դրական բնութագրեց ամբաստանյալներից՝  «երկու Սահակյաններին»՝ Վաչեին ու Նորիկին:

Նորիկ Սահակյանին բնութագրեց՝ որպես իր ենթակայության տակ ծառայած լավագույն կուրսանտներից մեկին՝ ուժեղ, լավ սովորող, կարգապահ: Նա պարբերաբար խրախուսվել է լավ ծառայության ու կարգապահության համար:

Վաչե Սահակյանը, ըստ վկայի, նույնպես լավ էր սովորում, «Վաչեի մասին բացասական բաներ չեմ կարող ասել… Նա ջոկի հրամանատար էր, բայց նրան վստահել եմ անգամ դասակի հրամանատարություն…»:

Ազարյան Մովսեսին վկան բնութագրեց բացասական՝ «վարքն ու առաջադիմությունը վատ հիմքերի վրա էին… մշտապես խախտումներ էր կատարում, անբավարար գնահատականներ էր ստանում»:

Գնել Թևոսյանի մասին վկան ասաց. «Գնելին Մովսեսի հետ չէի համեմատի, բայց նա էլ վատ սովորող էր, մշտապես աչքի էր ընկնում անկարգապահությամբ»:

Վկա սպան ասաց, որ ամբաստանյալներից երկուսին, ճիշտ է, ինքը բացասական է բնութագրել, բայց նույնիսկ նրանց առումով չէր պատկերացնի, որ «նմանատիպ բան կարող էին անել»:

Տուժող Հայկազ Բարսեղյանին վկա սպան դրական բնութագրեց՝ «Լավ ու գերազանց գնահատականներով էր սովորում, կարգապահությունը լավ հիմքերի վրա էր… Ես Հայկազին մի քանի դիտողություն արել եմ՝ միայն շարքից ուշանալու համար… Էսօրվա նման հիշում եմ՝ ինչու էր ուշանում՝ ամեն անգամ բաղնիքից հետո ուշանում էր, քանի որ միշտ բացառիկ կոկիկ էր, մինչև իրեն լրիվ կարգի չբերեր, շարք չէր գալիս…»:

Վկան հիշեց, որ Հայկազ Բարսեղյանը ինստիտուտ ընդունելությունից առաջ ծառայում էր Հադրութում: 2014 թվականի օգոստոսին նա զինվորական համազգեստով այնտեղից էր ներկայացել ընդունող հանձնաժողովին և ուշացել էր:

Հայկազը ցանկանում էր սովորելու մեկնել Ռուսաստան: Բայց մինչև նրա գալը տեղերը արդեն համալրվել էին: Հայկազը ցանկանում էր սովորել նաև ավիացիոն ինստիտուտում, բայց, ըստ վկայի, այնտեղի տեղերն էլ արդեն համալրված էին:

Հանձնաժողովի նախագահն առաջարկել է, որ Հայկազն ընդունվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, իսկ ընթացքում՝ հնարավորություն լինելուն պես, կարող է տեղափոխվել իր ցանկացած տեղը: Հայկազը ժամանակ է խնդրել, որ ծնողի հետ խորհրդակցի: Նա դուրս է եկել, զանգել ու խոսել է, հետո համաձայնել է սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում:

Դրանից հետո էլ Հայկազը սեպտեմբերի սկզբին մոտեցել է Դավիթ Դ.-ին, նորից ասել է, որ տվյալ ինստիտուտում սովորել չի ցանկանում: Հրավիրել են Հայկազի հայրիկին, խոսել են հայր ու որդու հետ: Հայկազը ի վերջո տվել է համաձայնությունը…

Մեղադրողի հարցին վկան պատասխանեց, որ ինստիտուտի հրամանատարի տեղակալ Զարմիկ Մարկոսյանը որդուն՝ Գնել Թևոսյանին, պարբերաբար տուն է տարել՝ շաբաթ-կիրակի ու այլ օրերի. «Եթե անգամ չէր կարելի, ես իրավասու չէի արգելք հանդիսանալ…»:

Վկան ընդունեց, որ երբ Հայկազի մահվան մասին իրեն տեղեկացրել են, ինքը ճանապարհից զանգել ու ցանկացել է ավելի մանրամասն տեղեկանալ՝ մինչև ինստիտուտ հասնելը: Կապիտան Ավետիսյանն ասել է, թե խոսել չի կարող՝ խիստ զբաղված է: Դավիթ Դ.-ն մտածել է, որ իր ավագ սպա ընկերոջ որդին՝ Գնելը, կարող է որոշակի տեղեկատվություն հայտնել, իրեն չի խաբի՝ «հոր ֆակտըրը նկատի ունենալով»: Նա կապիտան Ավետիսյանին խնդրել է Գնելին փոխանցել, որ զանգի իրեն:

Գնելը զանգել է Դավիթ Դ.-ին ու վերջինիս հարցին՝ ի՞նչ է պատահել, պատասխանել է, թե տեղեկություն չունի…

Վկան հիշեց, որ երբ Գնելին ռազմական ոստիկանություն պիտի տանեին, նրան պետք էր դասից հանել: Ինքը կուրսանտներից մեկին ուղարկել է նրա հետևից: Երբ Գնելը եկել է, Դավիթ Դ.-ն կանգնած էր նրա հայրիկի հետ: Դավիթը Գնելին ասել է՝ ուրիշ մարդ չկա, ես ու հայրդ ենք, կարող ա՞ տեղյակ ես ինչ-որ բանից:

Գնելը պատասխանել է՝ չէ:

Վկան մտաբերեց նաև, որ դեպքի օրը կամ հաջորդ օրը գիշերվա ժամը մեկին ստորաբաժանումը շարել է, ցանկացել է հոգեբանորեն սիրտ տալ և ուղարկել քնելու: Նաև հարցրել է՝ եթե մեկնումեկն ասելու բան ունի, թող մոտենա ու աշխատասենյակում ինձ հետ առանձին խոսի: Երկու կուրսանտ ձեռք են բարձրացրել ու խոսել են վկայի հետ: Ովքեր էին՝ վկան տվյալ պահին չհիշեց: Ավելի ուշ մտաբերեց, որ կուրսանտ Արմեն Վ.-ն իրեն հայտնել է, թե դեպքից հետո Գնելի խնդրանքով նրա անձնական իրերի միջից դանակ ու քաղաքացիական շորեր է վերցրել, դրել է տոպրակի մեջ ու հանձնել է Գնելին, վերջինս տոպրակը տվել է հորը…

Վկա Դավիթ Դ.-ն նշեց, որ հենց դեպքի օրը տեղեկություն  էր տարածվել, թե Հայկազի գրած ինչ-որ գրություն են գտել մահճակալի միջից կամ ննջարանի ինչ-որ այլ տեղից՝ իբր նա գրել էր, թե ինքն է վերջ տալիս կյանքին:

Վկան նշեց, որ դեպքից առաջ՝ կոնկրետ չի հիշում՝ ինչքան առաջ,  Հայկազին տեսել է, որևէ ընկճվածություն, որևէ արտառոց բան չի նկատել…

Վկա Դավիթ Դ.-ն հարցին պատասխանեց, որ նախաքննական ցուցմունքները տվել է ինքը, որևէ մեկն իրեն չի ուղղորդել, չի հարկադրել. «Ես հասուն մարդ եմ, սպա, ոչ ոք չէր կարող ինձ ուղղորդել»:

Հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները:

Նա ամբաստանյալներին բնութագրել էր նույն կերպ, ինչպես բնութագրեց դատարանում: Գնելի մասին ավելի երկար էր գրել՝ նշելով, որ Գնել Թևոսյանը զորամասի հրամանատարի տեղակալի որդին է, ոչ մի լավ բանով աչքի չի ընկել. «Գնելն իրեն պահում էր երես առած երեխայի նման…»:

Վկան մի դեպք էր հիշել, երբ Գնելը չէր թողել մազերը կտրեն, ինչպես մյուս կուրսանտներինը: Երբ Դավիթ Դ.-ն Գնելին կանչել ու հարցրել էր՝ ինչո՞ւ, Գնելը պատասխանել էր, թե միևնույնն է՝ շաբաթ-կիրակի տուն է գնալու, այնտեղ կկտրի: Սպային դուր չի եկել, որ Գնելը ինքն էր որոշում կայացրել, թե միևնույնն է՝ տուն է գնալու… Իսկ երբ սպան նրան պարտադրել էր գնալ ու մազերը կտրել, նա մյուսներից ավելի կարճ էր կտրել՝ առանձնացել էր…

Վկան նշել էր, որ Գնել Թևոսյանը հոր հետ հաճախ էր դուրս գալիս զորամասից: Մի անգամ, երբ Գնելի հայրը դիմել է Դավիթ Դ.-ին, թե որդուն տուն է տանելու, Դավիթն առաջարկել է, որ նա այդ հարցով դիմի հրամանատարին: Զարմիկ Մարկոսյանը մտել է հրամանատարի մոտ, դուրս է եկել ու ասել, թե հրամանատարը նույնիսկ նեղացավ, որ այդ հարցով դիմել է, հրամանատարն ասել է՝ երբ ուզում ես՝ տուն տար տղայիդ… Դրանից հետո Դավիթ Դ.-ն չի խառնվել այդ հարցին, այն իր իրավասությունից դուրս է համարել:

Հայկազ Բարսեղյանի մասին Դավիթ Դ.-ն գրել էր, որ Հայկազն ավելի խելացի էր, քան ցույց էր տալիս: Նա շատ պարտաճանաչ ու շատ կոկիկ էր: Նա նույնիսկ մյուս կուրսանտների մոտ պաշտպանել էր Վաչե Սահակյանի խստությունները՝ ասելով, թե նա ճիշտ է անում, որ պահանջկոտ է… Հայկազը, ըստ վկա սպայի, պատասխանատվության բարձր զգացում ուներ, նա ուզում էր ավելի լավ կրթություն ստանալ…

Նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ ժամանելով ինստիտուտ՝ փորձել է խոսել Հայկազի հետ նույն ննջարանում քնող կուրսանտների հետ: Կուրսանտ Գևորգ Վ.-ն կցկտուր պատասխաններ է տվել. «Ես այդ կուրսանտին լավ էի ճանաչում, հասկացա, որ ինչ-որ բան գիտի ու չի ասում…»:

Գնել Թևոսյանին ռազմական ոստիկանություն ուղարկելու պահի վերաբերյալ նախաքննական ցուցմունքում ավելի շատ մանրամասներ կային: Դավիթ Դ.-ն կուրսնատներից մեկին ուղարկել է, որ կանչի դասի նստած Գնելին: Այդ պահին Դավիթ Դ.-ն կանգնած է եղել Գնելի հայրիկի՝ Զարմիկ Մարկոսյանի հետ: Երբ Գնելը մոտեցել է, Դավիթը նրան հարցրել է՝ ինչո՞ւ են քեզ կանչում ռազմական ոստիկանություն: Եվ մինչ Գնելը կպատասխաներ, Զարմիկ Մարկոսյանը ասել է. «Իմ որդին ոչնչից տեղյակ չի»: Դրանից հետո Գնելն ասել է, որ ոչնչից տեղյակ չէ. «Տանում են, թող տանեն»,- ասել է նա:

Դավիթ Դ.-ն նշել էր, թե ինքը չէր հավատացել Հայկազի ինքնասպանության վարկածին՝ Հայկազը ինչո՞ւ պիտի անկողնում ինքնավնասում կատարեր, հետո էլ գնար ու կախվեր: Ըստ վկայի՝ Հայկազը ինքնավնասում կատարող չէր, նա աշխույժ տղա էր, լուրջ, «պարփակված չէր», նրա համար ինստիտուտում սովորելը դժվար չէր, նա մինչև այդ տասը ամիս ծառայել էր Արցախում…

Վկան նշել էր, որ Գնելի հայրն իրեն հարցրել է՝ ինքը տեղյա՞կ է, որ Հայկազի ձեռքով գրված գրություն են գտել՝ թե ինքնասպան է լինում: Դատարանում վկան ասաց, որ Զարմիկ Մարկոսյանն այդ մասին ասել է, երբ զորամասում արդեն լուրը տարածվել էր գրության հայտնաբերման մասին…

Նախաքննական ցուցմունքում վկան նշել էր նաև, որ կուրսանտ Նորիկ Օ.-ն իրեն հայտնել է, թե սպանության գիշերը տեսել է, որ երեք կուրսանտ են մտել ննջարան, հավաքվել են Հայկազի մահճակալի մոտ, Հայկազին խեղդել են՝ Հայկազը հասցրել է միայն հայհոյել: Այդ երեքի մեջ հաստատ կար Գնել Թևոսյանը՝ ասել է կուրսնատ Նորիկ Օ.-ն:

Դատարանում վկան ասաց, որ Նորիկ Օ.-ի հետ իր զրույցը չէր հիշում, դրա համար դատարանում չասաց այդ մասին: Վկան սկսեց մտաբերել, որ Նորիկի հետ խոսել է զորամասի բուժկետում: Ռազմական ոստիկանությունից վերադարձած Նորիկը «կայուն վիճակում չէր, մի բան էն չէր, կաշկանդված էր»: Վկայի կարծիքով՝ դա եղել է կատարված դեպքի ազդեցության տակ: Ինքը մյուս կուրսանտների հետ խոսել է ընդհանուր, իսկ Նորիկի հետ անհատական զրույց է ունեցել, դրա համար նրա ազդված լինելը, ճնշված հոգեվիճակը նկատել է: Վկան, պատասխանելով հարցին, ասաց, թե կուրսանտների մեջ «թույլ և ուժեղ կար… Օրինակ՝ կային ձիգ տղաներ, ովքեր տղամարդու պես կողքիս կանգնած էին, ու կային կուրսնատներ, ովքեր երկու բառ էլ չէին կարողանում խոսել՝ այնքան ազդված էին…»:

Դատարանը տեղեկացրեց, որ չհարցաքննված երկու վկաներից մեկի վերաբերյալ ծանուցումները վերադարձվում են՝ «Տեղափոխվել է» կամ «Չի պահանջվել» մակագրությամբ: Այս վկայի ներկայությունը ոստիկանության միջոցով կփորձեն ապահովել:  Կարևոր վկա Սամվել Ս.-ի վերաբերյալ նորից հարցում կկատարվի՝ Նոր Տարվա օրերին Ռուսաստանից Հայաստան չի՞ վերադարձել:

Պաշտպան Ա. Զաքարյանը միջնորդել է դատարան հրավիրել ու նորից հարցաքննել վկա Նորիկ Օ.-ին: Վերջինս դատարան չի ներկայանում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով: Դատարանը կդիմի նրա վերադասին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 22-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում