Android-ի համար YouTube տեսածառայության բջջային տարբերակում կհայտնվի գաղտնի ռեժիմ և գիշերային ռեժիմ։ Այս մասին հայտնել է Android Authority կայքը, նոր հնարավորությունների մասին հայտնել է նաև Google ընկերությունը։
Մասնագետների խոսքով՝ YouTube հավելվածի ելքային ծածկագիրը պարունակում է նոր գործառույթների հայտնվելու վերաբերյալ բազմաթիվ ակնարկներ, ներառյալ գիշերային ռեժիմը, ինչպես նաև գաղտնի ռեժիմում տեսանյութ դիտելու հնարավորությունը։ Այսպիսով՝ օգտատերերի կողմից դիտված տեսանյութերն այլևս չեն պահպանվի պատմության մեջ։
Բացի այդ, օգտատերերը կստանան դեպի աջ թերթում կատարելով գովազդը փակելու հնարավորություն, ինչը նախկինում արվել է կոճակի սեղմմամբ։
Թարմացումները հավանաբար ուժի մեջ կմտնեն օպերացիոն համակարգի 13.1 տարբերակում։