Հնարավոր է Սերժ Սարգսյանի՝ նախագահականում վերջին հանդիպումները մեսիջ են, որ նա մնալու է, չի հեռանալու։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
«Տեսեք՝ ինչ իրավիճակ է, վերջին մի քանի տարում, հատկապես վերջին 3 տարում Հայաստանի արտաքին դիվանագիտությունը լուրջ հաջողություններ արձանագրեց տարբեր տարածաշրջանային երկրների հետ հարաբերություններում՝ բալանսավորելով որոշ պետությունների ավելի բարձր ախորժակով ցանկությունները այս տարածաշրջանում ինչ-որ բաներ անելու, ԵՄ համաձայնագիրը ստորագրվեց հետաքրքիր ճկուն մեխանիզմներով, առանց կոնֆլիկտների, այսպիսի իրավիճակում կարող է ճիշտ էլ պիտի լինի, որ ինքը՝ ներկայիս նախագահը շարունակի»։
Գագիկ Մակարյանը նկատեց, որ այլընտրանքային ճկուն թեկնածու, կարծես թե, չկա, այդ թվում՝ Կարեն Կարապետյանը, այն առումով, որ չնայած տնտեսական ակտիվությանը, ԵՄ-ի հետ հարաբերություններում չի մասնակցում։
Մանրամասները՝ տեսանյութում։