«Եթե ուզում եք այս ոլորտն էլ մոնոպոլացնել և վրան բանդիկ կապել՝ նվիրել մեկին՝ ասեք, իսկ եթե ուզում եք տրանսպորտի այս խայտառակ վիճակը բարելավել, ուրեմն ասեք՝ ոնց եք անելու, որ շահագրգռեք, այսպես ասած, այդ մեկ օպերատորին, որին ֆինանսապաես աննպատակահարմար է 30 կամ 50 բնակչություն ունեցող գյուղը սպասարկել»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով տրանսպորտի փոխնախարարին:
Նրա խոսքով՝ եթե ամեն ինչ պիտի անեք, որ սակագինը չբարձրանա, և «այդ ֆոկուսի ձևը գիտեք՝ սակագին չբարձրանա և ապահովեք պատշաճ որակ, մինչև հիմա ինչո՞ւ չէիք անում, ինչո՞ւ է խայտառակ վիճակում միջհամայնքային տրանսպորտը»:
Ինչպես նշեց Զոհրաբյանը՝ գյուղեր կան, որ կտրվում են ցիվիլիզացիայից և դառնում են Ալյասկա, որտեղ հնարավոր չէ նույնիսկ սահելով մտնել:
Մանրամասները՝ տեսանյութում: