ԱՄՆ–ն, Թուրքիայի հետ սահմանին, Սիրիայում գործող PYD և YPG ջոկատներից ահաբեկչական բանակ է ստեղծում,– ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։
Էրդողանի խոսքերով` այս ահաբեկչական բանակի նպատակը Թուրքիան է։
«Սակայն նախքան ԱՄՆ–ն կհասցնի ստեղծել ահաբեկիչների բանակը, Թուրքիան այն կոչնչացնի»,– ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ աջակցելով PYD–ին և YPG–ին` ԱՄՆ ինքն իրեն խայտառակել է։
Նշենք, որ այսօր Թուրքիայի փոխվարչապետ Բեկիր Բոզդագը նշել է, որ ԱՄՆ–ն բացեիբաց աջակցում է Սիրիայի PYD և YPG ահաբեկչական կազմակերպություններին։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարել էր, որ ԱՄՆ–ի համագործակցությունը PYD–ի և YPG–ի հետ հակասում է Վաշինգտոնի կողմից ընդունած պարտավորություններին և արած հայտարարություններին, և սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը։