Thursday, 28 03 2024
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով

Դատախազը պահանջում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանին դատապարտել 6.5 տարվա ազատազրկման

Այսօր Մարինա Պողոսյանի գործով մեղադրող դատախազ Բագրատ Ղազինյանը կարդացել է մեղադրական ճառը և պահանջել է «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ դատապատելով ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամանակով: Մարինա Պողոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և համարում է այն իշխանության կողմից հետապնդում՝ իր իրավապաշտպան գործունեությունը կասեցնելու նպատակով:

Մարինա Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը և դրանում առկա գույքերը: Առաջադրված հոդվածով նախատեսված է 5-8 տարի ազատազրկում: Դատախազը պահանջել է միջին ժամկետ՝ 6.5 տարի:

Հիշեցնենք, թե ինչպես էր սկսվել այս գործը. դեռևս 2015 թվականի հուլիսին Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել է հաղորդում հանցագործության մասին՝ ստորագրված կանադահայ Արփի Մերասի անունով, ով Տորոնտոյում գործող «Arpi Nursery School»-ի սեփականատերն է: Մարինա Պողոսյանը թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում հայտարարել է, որ հաղորդման ներքո դրված ստորագրությունը Արփի Մերասինը չէ և պահանջել է դատաձեռագրաբանական փորձաքննություն, որը մերժվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից:

Մերասի անունից ուղարկված հաղորդման մեջ նշված է եղել, որ Մարինա Պողոսյանը վաճառել է դե յուրե Արփի Մերասին պատկանող անշարժ գույքը: Կանադաբնակ կինը նաև հայտնել է, թե ինքը Մարինա Պողոսյանին երբեք վաճառելու հանձնարարություն չի տվել, փոխարենը «ընդհանուր լիազորագրեր է ձևակերպել» նրա անունով: Այլ կերպ ասած, Մերասը իրավապաշտպանին մեղադրել է ծանր հանցագործության մեջ:

Ի՞նչ է պարզվել նախաքննության և դատաքննության ընթացքում: Մարինա Պողոսյանը առաջին իսկ հնարավորության դեպքում նախաքննական մարմնին է ներկայացրել նոտարի կողմից վավերացված թվով երեք լիազորագրեր, որոնք ոչ թե ընդհանուր բնույթի են, ինչպես Մերասն է նշել իր հաղորդման մեջ, այլև կոնկրետ վերաբերել են տան վաճառքին, գրավադրմանը և այլ գործարքներ կատարելուն: 2008, 2010 և 2012 թվականներին տրված լիազորագրերում մասնավորապես նշված է, որ Մերասը սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի վերաբերյալ լիազորել է Մարինա Պողոսյանին «իր հայեցողությամբ տնօրինել (օգտագործել, վաճառել, փոխանակել, վարձով տալ, գրավ դնել, անհատույց օգտագործման հանձնել)», ինչպես նաև ստանալ վաճառքի գումարը: Վաճառքին վերաբերող լիազորագրերն առանձնանում են նրանով, որ լիազորող անձը բացի նրանից, որ ստորագրում է լիազորագիրը, այլև իր ձեռքով գրում է «վաճառել» բառը թե լիազորագրում, թե նոտարական մատյանում: Սա սովորաբար արվում է նրա համար, որպեսզի լիազորող անձը հետագայում չհայտարարի, թե ինքը առանց հասկանալու է ստորագրել այդ փաստաթուղթը:

Ի դեպ, նոտար Մարինե Մանուկյանը, ում մոտ էլ ձևակերպվել են թվով երեք լիազորագրերը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում վստահեցրեց, որ նախքան լիազորագրի ստորագրումը ինքը կարդում և բացատրում է դրա բովանդակությունը: Թեև Արփի Մերասը իր ձեռքով գրել է «վաճառել» բառը, սակայն դա նրան չի խանգարել, որպեսզի հայտարարի, թե չի հասկացել, որ լիազորում է վաճառել բնակարանը:

Դատարանում հարցաքննվող Արփի Մերասը հայտարարել էր, թե դա տվել է Մարինա Պողոսյանին, որպեսզի վերջինս վերանորոգի իր բնակարանը: Այս փաստի կապակցությամբ մեղադրյալի կարգավիճակում հայտնված Պողոսյանը ներկայացրեց փաստաթղթեր, որոնք հիմնավորում են, որ Մերասը չէր կարող վերանորոգման համար տալ լիազորագրերը: Նախ, որևէ մեկին պատկանող բնակարանը վերանորոգելու համար լիազորագրի անհրաժեշտություն չի լինում: Երկրորդ, լիազորագրերից որևէ մեկում անգամ չկա «վերանորոգել» բառը, երրորդ և որ ամենակարևորն է, տան վերանորոգման ժամանակահատվածում Արփի Մերասը չի հանդիսացել դրա սեփականատերը և պարզապես չէր կարող լիազորագիր տալ:

Մարինա Պողոսյանը մի շարք այլ փաստաթղթեր է ներկայացրել դատարանին, որով փորձում է ապացուցել, որ իր դեմ կեղծ ցուցմունքներ են տվել: Ընդհանուր առմամբ դատաքննության ընթացքում Մարինա Պողոսյանը իր անմեղությունը ապացուցելու համար 15-ից ավելի միջնորդություններ է ներկայացրել, որոնք բոլորը մերժվել են դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանը հայտարարել է, որ ՀՀ Քննչական կոմիտեն և ՀՀ դատախազությունը իրենց ռեսուրսները և լծակները օգտագործել են, որպեսզի ինքն այլևս հնարավորություն չունենա հանրայնացնելու դատախազության մի շարք աշխատողների կողմից կոռուպցիոն գործարքների մեջ մասնակից լինելու վերաբերյալ իր ունեցած ապացույցները, վերջիններիս կողմից օֆշորային կազմակերպություններից ստացած ահռելի գումարների լվացումը. «Իմ դեմ հարուցված գործն օգտագործում են որպես պատժամիջոց չլռող իրավապաշտպանի նկատմամբ՝ ակնհայտ կեղծ մեղադրանքներով»։

Իրավապաշտպանը նաև նշել էր, որ իր դեմ հարուցված գործի հետևում պատվիրատուներ կան, և գործում ներգրավված բոլոր անձինք տարբեր թելերով կապված են մեկ անձի հետ, ով հայտնի ֆիգուր է Հայաստանի Հանրապետությունում: Մարինա Պողոսյանը խոստացել է անուններ տալ իր պաշտպանական ճառում, որը նա կընթերցի հունվարի 31-ին ժամը 16:00-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում