Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ցնցող պատկեր․ Ով է Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստը

Այս օրերին ֆուտբոլասերների ուշադրությունը սևեռված է տրանսֆերային շուկայում տեղի ունեցող զարգացումների վրա: Մինչ այս տեղի ունեցած ամենանշանակալի տրանսֆերը, «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Կոուիտինյոյի տեղափոխությունն էր «Բարսելոնա»: Վերջինս «Լիվերպուլին» վճարել է 160 միլիոն եվրո: Խոսվում է մեկ այլ բրազիլացի, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին, որը տրանսֆերային շուկայում կարող է նոր ռեկորդ սահմանել:

Մեզ համար ձմեռային տրանսֆերային պատուհանը կարող է նշանավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի այլ թիմ տեղափոխվելով, չնայած որ այս պահին որևէ հստակություն չկա: «Մեր նպատակն է, որ հնարավորինս շատ հայ ֆուտբոլիստներ հանդես գան միջազգային բարձրակարգ թիմերում»,- օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Այսօր Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնք կարող են ելույթ ունենալ ավելի բարձրակարգ թիմերում: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է «Փյունիկի» ներկայացուցիչներ Արթուր Քարտաշյանին, Էրիկ Վարդանյանին և Պետրոս Ավետիսյանին: Տարեվերջին մամուլում հրապարկումներ եղան, որ Ավետիսյանի ծառայություններով հետաքրքրված է Լուգանսկի «Զարյան», որը Ուկրաինայի ուժեղագույն թիմերից է և նախորդ տարի ելույթ է ունեցել Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում: Ինչ խոսք «Զարյա» տեղափոխվելը Ավետիսյանի համար լուրջ առաջընթաց կլինի: Նշենք, որ այս ֆուտբոլիստը Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագն է և կան բոլոր նախադրյալներ, որ մոտ ապագայում Ավետիսյանին տեսնենք նաև Հայաստանի ազգային հավաքականում: Ըստ տրանսֆերային շուկան ուսումնասիրող և լուսաբանող Տրանսֆերմարկետ պարբերականի՝ Պետրոս Ավետիսյանի տրանսֆերային արժեքը 175 հազար եվրո է: Ընդամենը 100 հազար եվրո է Էրիկ Վարդանյանի տրանսֆերի արժեքը: Նշենք, որ որ Վարդանյանն արդեն ելույթ է ունեցել Հայաստանի ազգային հավաքականում և դարձել տպավորիչ գոլի հեղինակ: Մինչև Բելառուսի դարպասը խփած գնդակը՝ Վարդանյանի տրանսֆերը գնահատված էր 50 հազար եվրոյով: Արթուր Քարտաշյանի տրանսֆերն էլ կազմում է 200 հազար եվրոյով:

Հուսանք, որ մոտ ապագայում այս ֆուտբոլիստներին կտեսնենք ավելի բարձրակարգ թիմերում՝ քանզի խաղալով Բարձրագույն խմբում նրանց համար շատ դժվար կլինի բարելավել որակները: Նշենք, որ Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային միջին արժեքը 100 հազար եվրոյից ցածր է: Հայաստանի առաջնությունում ելույթ ունեցող ամենաթանկ հայ ֆուտբոլիստը «Ալաշկերտի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Եդիգարյանն է: Վերջինի տրանսֆերը գնահատված է 300 հազար եվրոյով: Նույքան տրանսֆերային արժեք ունի նաև «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչ զամբիացի Լուբամբո Մուսոնդան: 250 հազար եվրոյով է գնահատված «Ալաշկերտի» ներկայաուցիչներ դարպասապահ Արսեն Բեգլարյանի, կիսապաշտպաններ Արտակ Գրիգորյանի, Արտյոմ Սիմոնյանի, հարձակվող Միհրան Մանասյանի, ինչպես նաև «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի տրանսֆերային արժեքը: Թվարկված ֆուտբոլիստների խաղամակարդակը ևս թույլ է տալիս ելույթ ունենալո ավելի բարձրակարգ թիմերում: Խոսքը վերաբերվում է հատկապես Գրիգորյանին, Եդիգարյանին, Սիմոնյանին և Հովսեփյանին, որոնք Հայաստանի ազգային հավաքականի անդամներ են: Սպասվում է, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր թիմ կգտնի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը: Վերջինս հեռանալով Բելառուսի «Տորպեդո ԲԵԼԱԶ»-ից՝ մնացել է առանց թիմ: Հովհաննիսյանի տրանսֆերը գնահատված է 400 հազար եվրո:

Ինչևէ, որպեսզի ավելի պատկերավոր լինի հայ ֆուտբոլիստների ու հայկական թիմերի արժեքը համաշխարհային տրանսֆերային շուկայում, նշենք, որ բարձրագույն խմբի 6 ակումբներից ամենաարժեքավորը «Ալաշկերտն» է: Վերջինի ֆուտբոլիստների ընդհանուր արժեքը կազմում է 3․68 միլիոն եվրո: «Բանանցի» խաղացողների ընդհանուր արժեքը կազմում է 3․4 միլիոն եվրո: Երրորդ հորիզոնականում «Փյունիկն» է 3․35 միլիոն եվրոյով: Նշենք սակայն, որ «Ալաշկերտն» ունի 5, «Բանանցը»՝ 7, իսկ «Փյունիկը» ընդամենը 1 լեգիոներ: Հետևաբար կարելի է ասել, որ «Փյունիկը» ամենահայկական՝ ամենաթանկ ակումբն է: «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստների արժեքը կազմում է 2․83, իսկ «Շիրակի» ֆուտբոլիստների արժեքը՝ 2․4 միլիոն եվրո: Երևանի «Արարատը» որտեղ լեգիոներներ ընդհանրապես չկան, գնահատված է 1․35 միլիոն եվրոյով: Հայաստանի բարձրագույն խմբի ընդհանուր արժեքը կազմում է 17 միլիոն եվրո: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ընդհանուր արժեքը կազմում է 42․98 միլիոն եվրո, որից 35 միլիոն եվրոն Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն է:

Փաստորեն, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը նույնիսկ Մխիթարյանի տրանսֆերային արժեքի կեսը չի կազմում: Պատկերն իսկապես ցնցող է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում