Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Աղվան Հովսեփյանի թափանցիկ ակնարկը Սերժ Սարգսյանին

Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարի և դրա համար մեղադրվող հայտնի քրեական հեղինակության որդիների անպատժելիության կապակցությամբ հայտարարել է, թե կոմիտեն մշտապես աշխատում է թափանցիկ: Աղվան Հովսեփյանն այդպես է արձագանքել հարցադրումներին, որ կոմիտեն համարժեք խստությամբ չի վերաբերել այդ եղբայրների՝ նախկինում կատարած մեղսագործություններին, օրինակ կալանավորելու փոխարեն ստորագրությամբ ազատ արձակելով նրանց:

Հանրային հարցադրումների առանցքում այն միտքն է, որ, եթե նրանց դեպքում չլիներ անպատժելիությունը, ինչը պայմանավորում են նաև նրանց պապի՝ Տրանսգազ ընկերության տնօրեն Նիկոլայ Գրիգորյանի կամ այսպես ասած «գազի Կոլյայի» ունեցած կապերով և փողով, ապա եղբայրները չէին հանդգնի անկառավարելիության աստիճան և չէր լինի օրինակ տեղի ունեցած ողբերգությունը:

Որքանով է «երկաթյա» այդ տրամաբանությունը, այլ հարց է, բայց որ հարցադրումը մեղմ ասած ունի հիմք, անկասկած է: Իսկ ունի՞ հիմք դրա վերաբերյալ Քննչական կոմիտեի պատասխանը, և ընդհանրապես, արդյո՞ք իշխանության համապատասխան կառույցները թե տվյալ կոնկրետ ողբերգական միջադեպի, թե ընդհանրապես Հայաստանում անպատժելիության վերաբերյալ հարցադրումների կապակցությամբ ունի հիմնավոր ու հստակ պատասխաններ: Թափանցիկ աշխատանքը պատասխան չէ, ով էլ այն տա, որովհետև ցինիզմն էլ մեր ժամանակներում միանգամայն թափանցիկ է, վերաբերի խոսքը գնաճին ու աղքատությանը, թե՞ անպատժելիությանը:

Իշխանությունը բավական թափանցիկ ցինիզմով է անդրադառնում ամեն ինչին, որովհետև չկա հանրության առաջ պատասխանատվության ինստիտուտը, իշխանությունը անմիջականորեն կախված չէ հանրությունից: Իշխանությունը հասարակությունից պարզապես գնված է կամ վարձակալված փողով, այսինքն արդեն այն խլված կամ յուրացված էլ չէ: Դրա խորքային պատճառները անշուշտ բազմազան են և միարժեք հետևությունների փոխարեն պետք է հասկանալ, թե ինչ է կատարվել երկու տասնամյակի ընթացքում, ինչպես է բռնի, ավտոմատով ընտրական մեխանիզմը տրանսֆորմացվել այսպես ասած անաղմուկ ընտրության: Տվյալ պարագայում, կոնկրետ ողբերգության և անպատժելիության խնդրի համատեքստում, հանրությունն ականատես է լինում այդ տրանսֆորմացիայի արդյունքում ձևավորվող թափանցիկ ցինիզմին, երբ տեղի ունեցածը ընդամենը դառնում է հանրությունից անկախ իշխանության ներքին «ռազբորկաների», հարաբերությունների պարզման հերթական առիթ:

Այսօր ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյան, որի օրակարգում են Քննչական կոմիտեի մասին օրենքում լրացում և փոփոխություն կատարելու հարցը, ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու հարցը: Ապրիլին ընդառաջ Հայաստանում սրվում է ներիշխանական վերադասավորումների թեժ գործընթացը՝ կառավարման խորհրդարանական մոդելի լիարժեք անցմանն ընդառաջ: Ու թեև այստեղ առանցքում դիտարկվում է Սերժ Սարգսյանի կարգավիճակը, այդուհանդերձ խնդիրը շատ ավելի լայն է և խորը ու բոլորն են հասկանում, որ Սերժ Սարգսյանն ի վերջո հավերժ չէ:

Հետևաբար, Սերժ Սարգսյանի կարգավիճակի հարցը խոշոր հաշվով ժամանակավոր հարց է, իսկ բուն խնդիրը այն է, թե գերատեսչական դիրքավորումները և բեվեռային դիրքերը ինչպիսին են լինելու, ով ինչ դիրքում է լինելու, որովհետև ոչ մեկը չգիտե, թե Սերժ Սարգսյանի որևէ կարգավիճակին ինչքան ժամանակ է «բաց թողնված» լինելու ներքին և ամենակարևորը՝ արտաքին զարգացումների համատեքստում: Ըստ այդմ, իրականում իշխանության թևերի համար առավել քան կարևոր է իրենց կարգավիճակի հարցը, որը սակայն հրապարակային օրակարգում չէ: Իսկ Աղվան Հովսեփյանը, օրինակ, Հայաստանում իշխանության առանցքային թևերից մեկի ներկայացուցիչն է, որի համար նույնիսկ կարող էր ստեղծվել մի ամբողջ Քննչական կոմիտե: Այդ համատեքստում խորհրդանշական է, որ Հովսեփյանն աղմկոտ միջադեպի մասին երկար լռությունից հետո արտահայտվում է Նիգ- Ապարան իր հայրենակցական միության միջոցառմանը, որին մասնակցում են իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարից մինչև ՀՅԴ-ական նախարար, ինչով Հովսեփյանը փորձում է ընդգծել իր այսպես ասած դիապազոնը, ակնարկելով Սերժ Սարգսյանին, թե առաջիկա պլանավորման համատեքստում իրեն խաղից դուրս դիտարկելը կարող է խնդիրներ առաջացնել ավելի լայն շրջանակով, քան թվում է առաջին հայացքից:

Աղվան Հովսեփյանը «թափանցիկ տեքստով» ուզում է նոր իշխանության կամ «կայուն մեծամասնության» իր «կայուն» բաժինը: Որն է լինելու Սերժ Սարգսյանի պատասխանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում