«Ես կարծում եմ, որ, ինչպես նախկին անգամ, հանրությունը դարձյալ որոշակի պահանջներ պետք է ներկայացնի: Հույս ունեմ, որ քաղաքացիները ցույց կտան իրենց դիրքորոշումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը՝ անդրադառնալով տրանսպորտի սակագնի հնարավոր բարձրացմանն առնչվող հարցին:
Մեր զրուցակիցը քաղաքացիական և քաղաքական շարժումները չի տարանջատում, որովհետև, նրա խոսքով, ցանկացած բողոքի ձայն ինքնին արդեն քաղաքական գործընթաց է:
«Նույն այս թանկացումների հետ կապված Սերժ Սարգսյանի վերջին խորհրդակցությունը, հանձնարարականները «Տարոն, սիրուն չի» տարբերակն են, ինչը մենք արդեն տեսել ենք 2012 թվականին Մաշտոցի պուրակում: Ես կարծում եմ, որ սա նաև ինչ-որ առումով Կարեն Կարապետյանի կառավարությանը հրաժեշտ տալու ակցիա է»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: