Լեգենդար Սիլվեսթր Սթալոնեի դուստրը` Սիսթինը, ով մինչ այդ նկարահանվում էր LOVE ամսագրի ամանորյա էրոտիկ օրացույցի համար, կրկին հանվել է տեսախցիկների առջև։ Հերթական տեսահոլովակը, որ նկարահանվել է LOVE-ի ամանորյա թողարկման համար, ցնցել է աստղային աղջկա երկրպագուներին իր համարձակությամբ։
Սիսթին Սթալոնեն դարձել է «Հունվարյան ուլունքներ» վերնագրով տոնական տեսահոլովակների շարքի հերոսուհին։ Տեսանյութում աղջիկը կարմիր լողազգեստով ցույց է տալիս ձիգ ու կանացի մարմինը։
Նա նկարվել է շատ անկեղծ դիրքերով, ինչով էլ հուզել է իր երկրպագուներին։ Հոր արձագանքի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ։