Tuesday, 23 04 2024
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24

Պակիստանից հետո ԱՄՆ-ը պետք է դադարեցնի օգնությունը ագրեսոր Ադրբեջանին. ինչպե՞ս վերականգնել 907-րդ բանաձևը

ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրված նախկին հաջողակ բիզնեսմեն Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականության մեջ գնալով ավելի պարզորոշ է ուրվագծվում իր «Առաջինը Ամերիկան» (America First) գաղափարախոսությունից բխող շատ պրակտիկ, բիզնես մոտեցումը, որը համառոտ կարելի է բնութագրել հետևյալ կերպ՝ աջակցություն շահի կամ օգուտի դիմաց: Այսինքն՝ եթե նախորդ նախագահների և հատկապես դեմոկրատական վարչակազմերի օրոք ԱՄՆ-ը հանդես էր գալիս ավելի շատ գլոբալ դերակատարի դիրքերից՝ որպես գլոբալ անվտանգության երաշխավոր, աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարացման և մարդու իրավունքների պաշտպանության աջակից՝ այդ խնդիրների լուծմանը ուղղելով հսկայական ֆինանսական միջոցներ, ապա այժմ այս քաղաքականությունից դժգոհ ամերիկացիների քվեն ստացած Թրամփը, չհրաժարվելով Ամերիկայի դերակատարումից՝ որպես «աշխարհում խաղաղություն, արդարություն և ժողովրդավարություն հաստատող հզորագույն ուժի», միաժամանակ փորձում է վերանայել այս քաղաքականության ֆինանսական կողմը՝ ասելով, որ ծախսերը շատ երկրներում և շատ ուղղություններով անարդյունավետ են և չարդարացված: Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները շատ անկեղծ են մասնավոր զրույցների ժամանակ՝ «եթե ձեզ ինչ-որ բան ենք տալիս, ապա ի՞նչ ունենք դրա դիմաց ստանալու»:

Ադրբեջանի բարեկամ Պակիստանի փողերը «կկտրե՞ն»

Այս նույն մոտեցման շրջանակներում Թրամփը հերթական ուշագրավ հայտարարությունն է արել՝ ասելով, թե ԱՄՆ-ը կդադարեցնի ֆինանսական օգնությունը Պակիստանին: Իր թվիթերյան միկրոբլոգում նախագահը գրել է, որ «ԱՄՆ-ը վերջին 15 տարվա ընթացքում միամտորեն ավելի քան 33 մլրդ դոլար է հատկացրել Պակիստանին, որի դիմաց ստացել է միայն սուտ և խաբեություն: Փոխարենը Պակիստանը ապաստարան է տվել Աֆղանստանի ահաբեկիչներին»: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին պարզաբանել է, որ ԱՄՆ-ը 225 մլն դոլար կպահի Պակիստանին հատկացվող օգնությունից: Հեյլին ասել է, որ Պակիստանի իշխանությունները տարիներ շարունակ երկակի խաղ են խաղացել՝ մի կողմից աշխատելով իրենց հետ, մյուս կողմից՝ ապաստարան տալով Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա հարձակվող տեռորիստներին:

Աջակցություն ագրեսորին

Այս հարցն, իհարկե, ուղղակիորեն չի առնչվում Հայաստանին, բայց առնվազն հետաքրքիր է նաև հայկական շահերի տեսանկյունից՝ նկատի ունենալով Պակիստանի թշնամական վերաբերմունքը Հայաստանին և նրա սերտ, դաշնակցային հարաբերությունները Ադրբեջանի հետ: Այս համատեքստում հետաքրքիր է նաև Հայաստանին ու Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից հատկացվող ֆինանսական օգնության հարցը: Խոսքը հատկապես Ադրբեջանին տրամադրվող օգնության մասին է: Հենց այս խնդրին են «Ֆորբս» պարբերականի կայքում հրապարակված իրենց հոդվածում անդրադարձել հայ փորձագետներ Մովսես Տեր-Օգանեսյանը և Սուրեն Սարգսյանը՝ քննադատելով ամերիկյան քաղաքականությունը ագրեսոր Ադրբեջանին ֆինանսական օգնություն տրամադրելու համար: Նշվում է, որ սանձազերծելով 2016 թ. ապրիլյան հարձակումը արցախա-ադրբեջանական շփման գծում՝ Ադրբեջանը խախտեց ոչ միայն 1994 թ. զինադադարի համաձայնագիրը, այլև 1992 թ. օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից ընդունված «Ազատության աջակցության ակտ» օրենքի՝ մեզ հայտնի 907-րդ բանաձևի (հոդվածը) նախապայմանները, որով արգելվել էր ԱՄՆ կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի պաշտոնական Բաքուն շրջափակման մեջ է պահում Հայաստանը:

«Ադրբեջանին հերթական լայնածավալ արկածախնդրությունից հետ պահելու համար Ամերիկան պետք է վերանայի իր դիրքորոշումը ԱՄՆ օրենքը խախտող և արդեն իսկ հարուստ ագրեսորին օգնություն տրամադրելու հարցում»,- նշվում է հոդվածում:


Հայաստանի օգնությունը տարեցտարի կրճատվում է

Խոսելով թեմայի շուրջ՝ The Armenian Interest վերլուծական կենտրոնի ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանն ասում է, որ Պակիստանի հարցը բոլորովին այլ պատմություն է: Պակիստանին արվող ֆինանսական հատկացումները Հնդկաստանի հետ մի փաթեթում են և կապ չունեն Հայաստանի ու Ադրբեջանի հետ, և բացի այդ՝ գումարի չափերը համեմատելի չեն: Մեր տարածաշրջանի երկրներին տրամադրվող ամերիկյան ֆինանսական հատկացումները տարեցտարի նվազում են: Մասնավորապես, եթե 2013 թ. ԱՄՆ կառավարության բյուջեով Հայաստանին հատկացվել էր 33.7 մլն դոլար, ապա 2016-ին այդ թիվը իջավ 17,6 միլիոնի: Իսկ 2018-ին, համաձայն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացրած բյուջետային փաստաթղթի, Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը նախորդ տարվա համեմատ կկրճատվի 77 տոկոսով և կկազմի մոտ 4 մլն դոլար: Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը կրճատվել է 100 տոկոսով:

«Հայաստանի ֆինանսական հատկացումներն ամեն տարի կրճատվում են: Այդ 10-15 միլիոնը մեծ գումար չէ: Այն այժմ ամենացածրերից է երկրներին տրամադրվող արտաքին հատկացումների առաջնահերթությունների մեջ: Իսկ Պակիստանը ամերիկյան արտաքին հատկացումներ ստացող երկրների առաջին տասնյակում է: Այնուամենայնիվ, Պակիստանը ավելի շոշափելի աշխարհաքաղաքական գործոն է Ամերիկայի համար, քան Հայաստանը: Եվ երբ Պակիստանը սկսում է վարել այնպիսի քաղաքականություն, որը շոշափում է ամերիկյան շահերը, ամերիկացիներն, իհարկե, ինքնաբերաբար արձագանքում են, այդ թվում՝ նման քայլերով, սառեցնելով արտաքին հատկացումները»,- մեկնաբանեց փորձագետը:

Որոշողը Կոնգրեսն է, ոչ թե Թրամփը

Այդուհանդերձ, Արեգ Գալստյանը կասկածում է, որ ԱՄՆ-ը կսառեցնի արտաքին ֆինանսական հատկացումները ոչ միայն Պակիստանին, Հայաստանին կամ Ադրբեջանին, այլև ընդհանրապես՝ օտար երկրներին, որովհետև այդ հատկացումները կատարվում են դեռևս 1960-ական թթ. Քենեդու վարչակազմի տարիներին ընդունված՝ «Օտարերկրյա արտաքին օգնության մասին» օրենքի համաձայն:

«Դա որոշում է ոչ թե Սպիտակ տունը, այլ Կոնգրեսը: Սենատում կա արտաքին հատկացումների հարցերով հատուկ հանձնաժողով. այնտեղ են կայացվում որոշումները: Կոնկրետ Պակիստանի մասին որոշումներն ընդունում է մերձավորարևելյան, ասիական և եվրասիական հարցերի ենթահանձնաժողովը, և Պակիստանը բավական ուժեղ լոբբիստներ ունի Կոնգրեսում, մասնավորապես՝ այդ հանձնաժողովում: Կարծում եմ, որ դժվար թե հաջողվի սառեցնել Պակիստանի արտաքին հատկացումները, որովհետև այնտեղ նաև այնպիսի տեխնոլոգիա է գործում, որ հնարավոր չէ սառեցնել հատկացումը մեկ կոնկրետ երկրին, ֆինանսներ հատկացնել, ասենք, 70 երկրի, իսկ մեկին չհատկացնել: Դա անիրական է: Դրա համար պետք է վերանայել օրենքը: Սպիտակ տունը կարող է պահանջել կրճատել հատկացումները, բայց դա մնում է Կոնգրեսի հայեցողությանը: Արտաքին հատկացումները Պակիստանին և Հնդկաստանին արվում են հավասարապես: Դրանք պետք է հավասարակշռեն միմյանց: Ամերիկացիները չեն կարող մեկին շատ տալ, իսկ մյուսին՝ քիչ: Եթե սառեցնեն Պակիստանի հատկացումները, պետք է սառեցնեն նաև Հնդկաստանին տրամադրվող օգնությունը, իսկ Հնդկաստանն այսօր ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է շատ հարցերում՝ ներառյալ Չինաստանի հարցը, իսկ Պակիստանն ավելի շատ կողմնորոշված է դեպի Չինաստան: Ուստի հասկանալի է, թե ինչու է Սպիտակ տունն այդքան նյարդային արձագանքել»:

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Սպիտակ տունը քննադատում է Պակիստանի իշխանություններին: Օբամայի օրոք էլ հրապարակվեց հատուկ զեկույց, որն ապացուցում էր, որ Պակիստանը աջակցում է ծայրահեղական իսլամիստներին, ահաբեկիչներին: Պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, թե Սպիտակ տունն ուզում է սառեցնել արտաքին հատկացումներն այդ երկրին, բայց Կոնգրեսը հավանություն չտվեց այդ առաջարկին:

Նույնը կատարվում է Հայաստանի պարագայում. «Ամերիկացիներն ամեն տարի կրճատում են հատկացումները Հայաստանին, ընդ որում՝ ստիպված են կրճատում՝ հաշվի առնելով հարավկովկասյան փաթեթը: Նրանք զուգահեռաբար կրճատում են հատկացումները նաև Ադրբեջանին և Վրաստանին: Չի լինում այդպես, որ Հայաստանինը կրճատեն, իսկ Ադրբեջանի օգնությունը աճի»:

Ամերիկագետ Արեգ Գալստյանն ասում է, որ երբ 907-րդ բանաձևը գործում էր, Ադրբեջանին ընդհանրապես որևէ օգնություն չէր հատկացվում, Հայաստանը արտոնյալ վիճակում էր: Բայց 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը դիմեց Սենատին՝ խնդրելով յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցել 907-րդ բանաձևը և օժանդակել Ադրբեջանին՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:

907-րդ բանաձևի վերականգնումը մեր շահերից է բխում

Իհարկե, ԱՄՆ-ը ծանր զինատեսակներ, առավել ևս՝ հարձակողական զենք չի մատակարարում Բաքվին, ինչպես որ անում են մեզ հայտնի որոշ երկրներ, բայց միևնույն է՝ հայ փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունը չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը: Տեր-Օգանեսյանը և Սարգսյանը իրենց հոդվածում նշել են դրա ամենավառ օրինակներից մեկը՝ հիշեցնելով, որ Միացյալ Նահանգներում վերապատրաստված ադրբեջանցի սպաներ Վուգար Յուսիֆովը, Մուրադ Միրզաևը հատուկջոկատայինների դիվերսիոն խմբի կազմում 2016 թ. ապրիլի 3-ի գիշերը ռազմական հանցանք են գործել Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում՝ սպանելով երեք խաղաղ բնակչի և անարգելով նրանց մարմինները:

«907-րդ բանաձևը ոչ թե սպառազինությունների մասին էր, այլ այն մասին, որ Միացյալ Նահանգներն ընդհանրապես որևէ օգնություն չպետք է տրամադրի Ադրբեջանին»,- ասում է Արեգ Գալստյանը:

«Ադրբեջանը չէր կարող ներառվել ԱՄՆ-ի կառավարության որևէ ծրագրի մեջ: Դա շատ լուրջ քաղաքական հաղթանակ էր Հայաստանի համար: Իսկ ինչ վերաբերում է ռազմատեխնիկական աջակցությանը, ապա եթե ամերիկացիներն ուզենան զենք վաճառել Ադրբեջանին, կվաճառեն ամեն դեպքում՝ այս կամ այն ճանապարհով: Չեմ կարծում, որ դա մեծ խնդիր է նրանց համար: Օրինակ՝ ամերիկացիները կարող են զենքը փոխանցել Իսրայելին, իսկ Իսրայելը՝ Ադրբեջանին: Դա միանգամայն հնարավոր տարբերակ է: Կամ էլ կարող են փոխանցել ՆԱՏՕ-ի գծով՝ Թուրքիայի միջոցով: Վերջին հաշվով, ամերիկյան զենքը հայտնվում է «սև շուկայում»: Կարո՞ղ է Ադրբեջանն այնտեղից գնել այդ զենքը. իհարկե, կարող է: Ըստ իս, խոսքն այստեղ զենքի մատակարարման մասին չէ, որովհետև դա ամեն դեպքում չի լինի: Եթե լինի էլ, ապա միայն միջնորդավորված՝ հարյուրավոր գաղտնի խողովակներով, թեև կարծում եմ, որ ամերիկացիները դա չեն անի: 907-րդ բանաձևն ասում էր, որ Ադրբեջանը չպետք է ներառվի ամերիկյան կառավարական ծրագրերի մեջ, քանի որ նա ագրեսիա է իրականացրել և անօրինականորեն շրջափակման մեջ է պահում Հայաստանի հետ սահմանը, իսկ սպառազինման ամերիկյան ծրագրերն իրականում այնքան էլ շատ չեն, և այնտեղ չկան կառավարական այնպիսի ծրագրեր, որոնցով Ամերիկան կարող է հարձակողական զենք մատակարարել այլ երկրներին: Իսկ հատկացվող ֆինանսական օգնությունը մեծամասամբ աշխատում է այլ ուղղություններով՝ էներգետիկա, տնտեսություն, ժողովրդավարացում և այլն: Իհարկե, 907-րդ բանաձևի վերականգնումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ այն բարդացնում է ԱՄՆ-ի խուսանավելու հնարավորությունները՝ ռազմական տեխնիկա մատակարարելու Ադրբեջանին, այն սահմանափակում է ԱՄՆ-ում զորավարժությունների, զինվորական դասընթացների մասնակցելու Ադրբեջանի հնարավորությունները: Բայց սա առանձին խոսակցություն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում