2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքը ընդդիմադիր շատ քաղաքական ուժերի և գործիչների տևական ժամանակով տուն ուղարկեց։ Նրանցից ոմանք այս ամիսները օգտագործեցին վերաիմաստավորելու համար իրենց անելիքն ու առաքելությունը։ Ոմանք էլ դեռ չեն կարողանում ուշքի գալ ապրիլյան, այսպես կոչված, հարվածներից։ Առաջիկա ամիսները քաղաքական իմաստով կարող են թեժ լինել։
Թանկացումների հետ կապված երկրում հասունանում է բողոքի ալիք, որը կարող է միավորել ոչ միայն հասարակական, այլև քաղաքական ուժերին։ Հայաստանը մի քանի սոցիալական հաջողված բողոքի օրինակներ տեսել է՝ տրանսպորտի և էլեկտրաէներգիայի սակագնի համար պայքարները։ Ապրիլին սպասվող հայտնի զարգացումներից առաջ թանկացումների շուրջ հասարակական-քաղաքական շրջանակների ակտիվությունը, հնարավոր միավորումները հաստատ չէին կարող հաշվարկված լինել։ Թե որքանով կարող են զարգացումները բեկել իրավիճակը, փոխել իշխանության սցենարը առաջիկա զարգացումների վերաբերյալ, զրուցել ենք քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։