ՀՀ տարածքում հունվարի 16-ին կաշխատի Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) միացյալ ռազմավարական հրամանատարության արտագնա ընդունարանը։
Ինչպես տեղեկացրին ՀՌՕ մամուլի ծառայությունում, ընդունարանը խորհրդատվություն կանցկացնի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիական անձնակազմի անդամների և ՌԴ ԶՈՒ-ից զորացրված քաղաքացիների համար։
Արտագնա ընդունարանի ղեկավարությունն իրականացնում են իրավախորհրդատու, ՌԴ ՊՆ հասարակական ընդունարանի քաղաքացիների դիմումների հետ աշխատանքի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարինա Սորոկինան և Ընդունարանի առաջատար իրավախորհրդատու Վիկտոր Մազուրը։
ՀՌՕ հրամանատարության արտագնա ընդունարանները 2017 թվականին աշխատել են Վլադիկավկազի, Ստավրապոլի, ռոտովի կայազորերում։ Մանսագետներն ընդհանուր առմամբ ընդունել են ավելի քան 900 քաղաքացիների։