Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Ելք»-ը միավորել է կրիմինալ իշխանությանն ու «լուզեր» ընդդիմությանը

Հունվարի 19-ի երթի դեմ զարմանալի ներդաշնակությամբ ու անհանդուրժողականությամբ խոսում են բոլորը` իշխանության ներկայացուցիչները, արտախորհրդարանական ընդդիմությունը, քաղաքացիական հասարակության և «ծռերի» երթերին մասնակցողները: Այս «ներդաշնակ անհանդուրժողականությունը» գուցե նույնիսկ հասկանալի լիներ, եթե ընդդիմախոսները կասկածի տակ դնեին «Ելքի» առաջարկած լուծման արդյունավետությունը: Սակայն նման սրտացավ քննադատության կարելի է հանդիպել եզակի, իսկ հիմնականում գործ ունենք «Ելքին» «սևացնելու» մոլուցքի հետ:

Օրինակ` հանրապետական Վահրամ Բաղդասարյանն ասում է` «Ելքը» վարակվել է իրանցիներից` առանց գիտակցելու, որ ներքաղաքական կոնյուկտուրայի թելադրանքով ասված նախադասությունը կարող է վիրավորվել մեր հարևաններին: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ելքի» երթը համարում է «ուրիշի հարսանիք», որտեղ «ծափ տալ» չի պատրաստվում: Սա նույնիսկ ցինիզմի դրսևորում է, երբ իրեն ընդդիմադիր համարող գործիչը ծաղրում է աղքատության ճիրաններում հայտնված մարդկանց` անկախ այն հանգամանքից, թե ով է նրանց փողոց դուրս բերողը: ՕՐՕ դաշինքի նրա գործընկերները թերևս ավելի «անկեղծ» են: Տիգրան Կարապետիչը «Ելքին» անվանել է «շինծու կազմակերպություն», որովհետև «իրական ընդդիմությունը բանտում փտում» է: Ակամայից Կարապետիչն իր կարծիքն էլ «շինծու» է դարձրել, որովհետ ոչ թե բանտից «քսիվ» է ուղարկել, այլ առոք-փառոք հարցազրույց է տվել: Ազատ Արշակյանը «Ելքին» համեմատել է Մոխրոտիկի հետ «որը հայտնվել է պարահանդեսում, որը շատ է դուր եկել «Ելք»-ին»»:

Թվարկումը կարող ենք շարունակել մտքի նոր «գոհարներով», սակայն նույնիսկ բերված մեջբերումները բավարար են, որպեսզի հասկանալի լինի, որ կատարյալ հիստերիա է հունվարի 19-ի երթի դեմ, անտագոնիստական մթնոլորտ, որը համատեղ ուժերով ապահովում են կիսակրիմինալ իշխանության և լուզեր ընդդիմության ներկայացուցիչները:

Իշխանության պարագան հասկանալի է, որովհետև նա գենետիկ վախ ունի ցանկացած չվերահսկվող գործընթացի նկատմամբ, որը կարող է մեծացնել հասարակության սուբյեկտությունը` դրանից բխող հետևանքներով: Սա հակոտնյա է ապրիլի 2-ի տրամաբանությանը, համակարգի ու լյումպենի կոնսենսուսին: Արտախորհրդարանական ընդդիմությունը բարոյապես ավելի սնանկ վիճակում է և սեփական ձախողման պատճառները խոստովանելու փոխարեն` լեգենդ է հյուսում «Ելքի» «ծախվածության» թեմայով:

«Բարոյախրատի» կերպարով հանդես եկող Արմեն Մարտիրոսյանը մոռացել է, որ ինքը վաղուց «ծափ է տալիս ուրիշի հարսանիքում», որն ավելի շատ նման է խրախճանքի, որովհետև «քավորները» Մարտի 1-ի արյան հետ թեկուզև անուղղակի առնչություն ունեցող մարդիկ են:

Հանքի «ծարավ» Վահրամ Բաղդասարյանի և «արտահաստիքային ծուռ» Արմեն Մարտիրոսյանի դիրքորոշումները «Ելքի» և նրա երթի նկատմամբ նույնն են, որովհետև անտագոնիստական իշխանությունը և «ծուռ» ընդդիմությունը կողմ են այսօրվա ստատուս-քվոյին և հանդես են գալիս ցանկացած ելքի դեմ` այս դեպքում առանց չակերտների:

«Ելքի» հունվարի 19-ի երթը` նույնիսկ ոչ այնքան ադեկվատ օրակարգով, ելք է, որը կարող է որոշակի ռացիոնալություն հաղորդել քաղաքական համակարգին` «արհեստական թթվածնից» զրկելով «մահակային» մտածողություն ունեցող օլիգոպոլ իշխանությանը և «բարիկադային» բարդույթով տառապող լուզեր ընդդիմությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում