Բրուքլինում զինված տղամարդը խանութ է ներխուժել, սակայն նրա միակ կողոպուտը եղել է մեկ տուփ չիփսը: Այդ մասին գրում է International Business Times-ը:
Կողոպտիչը միանգամից ագրեսիա չի ցուցաբերել: Սկզբում նա փորձել է վճարել չիպսի համար կեղծ 50 դոլարանոցով, բայց վաճառողը արագ է հասկացել խաբեությունը: Այնուհետև տղամարդը հանել է ատրճանակը և պահել վաճառողի վրա: Արդյունքում վերցնելով տուփը կողոպտիչը փախուստի է դիմել:
Կատարվածից ցնցված վաճառողը ոստիկանություն է կանչել, սակայն Cheetos-ի սիրահարի որոնումները դեռ շարունակվում են: