Թուրքիայի Տրաբզոն քաղաքի օդանավակայանում Pegasus ավիաընկերության Boeing 737-800 մակնիշի ինքնաթիռը դուրս է սահել թռիչքուղուց և քիչ է մնացել, որ ընկնի Սև ծովը: Այդ մասին տեղեկացնում է news.eizvestia.com-ը:
Պատահարը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ: Անկարայից թռչող ինքնաթիռում գտնվել է 162 մարդ. բոլորը տարհանվել են:
Օդանավակայանը շարունակում է գործել, իսկ պատահարի պատճառները դեռ պարզվում են: