ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային համաձայնագրի շուրջ պայմանավորվածությունները չեղարկելուն ուղղված բոլոր փորձերը տապալվել են: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Պարոն Թրամփը դեռ մինչ իր ընտրվելը ողջ տարվա ընթացքում բոլոր ջանքերը գործադրեց Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չեղարկելու ուղղությամբ, սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց»,- ասել է Իրանի նախագահը՝ ընդգծելով, որ Թրամփի անհաջողությունը վկայում է միջազգային պայմանավորվածությունների հաջողության մասին:
«Դա նշանակում է, որ իրավունքը սկսել է գերակայել բռնապետությանը: Ամերիկացիները չկարողացան պարտադրել իրենց կամքը»,- ասել է նա: