Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Այս քայլով փորձում ենք ճնշել կառավարությանը, որպեսզի վերաիմաստավորի իր որոշումները

«Սա առաջինն է, սակայն վերջինը չէ․ պարբերաբար քայլերի որոշակի հաջորդականությամբ փորձելու ենք անել այնպես, որպեսզի ըստ էության չեղարկվեն այս թանկացումները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության  խորհրդի  անդամ  Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով իրենց կազմակերպած երթին։

Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը հունվարի 19-ին ժամը 17-ին նախաձեռնել է բողոքի երթ իրականացնել ընդդեմ թանկացումների։

Հայկ Կոնջորյանի խոսքերով՝ այստեղ շատ կարևոր է  քաղաքացիական հասարակության,  ընդդիմադիր քաղաքական ուժերի, ՀՀ քաղաքացիների պարտադրանքի աստիճանը, որը կարող է ստիպել կառավարությանը որոշակի փոփոխություններ անել։

«Ինչպես ֆուտբոլում է ասվում՝ յուրաքանչյուր թիմ խաղում է այնքան, որքան նրան թույլ է տալիս հակառակորդ թիմը․ հիմա նույնը այս դեպքում է՝ Հայաստանի կառավարությունը, իշխանությունները խաղում են այնքան, ինչքան նրանց թույլ է տալիս  ՀՀ քաղաքացին, հասարակությունը, ընդդիմադիր ուժերը․ եթե մենք կարողանանք հասնել ճնշման այնպիսի մակարդակի, որպեսզի կառավարությունը վերաիմաստավորի իր քայլերը և որոշումները, ապա դա շատ լավ կլինի և այս պարագայում մենք  հնարավորինս փորձելու ենք անել այնպես, որպեսզի ճնշման այդ մակարդակին կարողանանք հասնել»,-ասաց Կոնջորյանը։

Վերջինս ծիծաղելի որակեց նաև  այս օրերին տարբեր  մարդկանց կողմից հնչեցվող այն գնահատականները, թե «Ելք»-ի այս  երթը պոպուլիստական քայլ է։ Ըստ մեր զրուցակցի՝ եթե առաջնորդվեն նման կարծիքներով, ապա երբեք  ոչինչ չպետք է անեն։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կան  քաղաքական մյուս ուժերից, արտախորհրդարանական ուժերից և  հասարակությունից՝ իրենց նախաձեռնած այս երթին  սատարելու, միանալու առումով, «Ելք»-ի անդամը  պատասխանեց․ «Մենք հայտարարել ենք, որ բաց ենք և ըստ էության բոլորին հրավեր է արվում․ որևէ քաղաքական ուժի  պաշտոնական հրավեր չի եղել, բայց հանրային ձևով դրված հայտարարությունը ըստ էության հրավեր է բոլոր նրանց ովքեր մտահոգ են  այս խնդրով և այս պարագայում կիսում են պայքարի այս մեթոդաբանությունը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում