Վրաստանի Օզուրգեթի քաղաքում ավազակային հարձակման ենթարկված գործարար, ՀՀ քաղաքացի Արթուր Սուքիասյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին տեղեկացրին Վրաստանում Հայաստանի դեսպանությունից՝ նշելով. «Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես տուժածի և նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։ Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածը ևս երկու օր պետք է գտնվի նրանց հսկողության տակ և այնուհետև դուրս գրվի։ Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսն արդեն տեսակցել է տուժած ՀՀ քաղաքացուն։