Tuesday, 16 04 2024
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը

«Ելք»-ը ապացուցելու բան ունի, ժողովուրդը պետք է վստահ լինի, որ չեն խաբի. ակտիվիստ

Չի կարելի վստահ լինել, որ մարդիկ այս անգամ ևս ոտքի չեն կանգնի, իշխանությունները չեն կարող անընդհատ սեղմել ժողովրդին և պատասխան չստանալ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց 2015թ. էլեկտրաէներգիայի սակագնի համար պայքարող «Ո՛չ թալանին» շարժման անդամ Արտուշ Չիբուխչյանը՝ հավելելով, որ զսպանակը բացվելու է, որը շատ ցավոտ կլինի սեղմողների համար։ Արտուշ Չիբուխչյանն ընդգծեց, որ վաղ է ասել, թե գնաճային այսպիսի ճնշումների պարագայում քաղաքացիական ճակատ չի ձևավորվի։

«Սոցիալական դժգոհությունների արդյունքում ձևավորված շարժումները շատ ավելի վտանգավոր կարող են լինել իշխանությունների համար։ Այն կարող է ձևավորվել ցանկացած պահի, քանի որ մեր երկրում քաղհասարակությունը բավականին երկար ճանապարհ է անցել և ցույց է տվել, որ երբ սպառվում են բոլոր քաղաքական ուժերը, ինքը կարող է շատ արագ ու տեղին ինքնակազմակերպվել»,- նշեց նա։

Արտուշ Չիբուխչյանի խոսքով ՝ սոցցանցային դժգոհությունից իրականությանն անցումը դժվարին, բայց անհնար գործընթաց չէ։

«Պետք չէ թերագնահատել վիրտուալ տիրույթում մարդկանց արտահայտած դժգոհությունները, որովհետև պրոցեսը կարող է լավ եփվել այնտեղ, այնուհետև տեղափոխվել փողոց»,- ընդգծեց նա։

Արտուշ Չիբուխչյանը արձագանքելով ընդդեմ թանկացումների «Ելք»-ի հրավիրած երթին՝ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով անվստահություն էր ներկայացնում: «Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ուզում են վերջ տալ այս անօրինական թանկացումներին, դուրս գալ փողոց։ Մենք, լինելով ընդդիմադիր ուժ, պատրաստ ենք փողոցում կանգնել ժողովրդի կողքին ու միասին պայքարել այս թալանի դեմ։
Վերելք դաշինք»,- գրել էր նա։

Անդրադառնալով հարցին, թե թերահավատությունը ինչով է պայմանավորված, Արտուշ Չիբուխչյանն ասաց. ««Ելք»-ի հանդեպ վստահության որոշակի կորուստը պայմանավորված է հենց այդ քաղաքական ուժի գործունեությամբ։ Այս անգամ արդեն «Ելք»-ը իր ընտրողներին ապացուցելու բան ունի՝ որ ձայներ ստացել է ոչ միայն ԱԺ-ում խոսելու համար, այլև պատրաստ է ավելի ռեալ և ռադիկալ քայլերի, պատրաստ է փողոցային պայքարի։ Բացի այդ, քաղաքական ուժը պետք է հստակ ցույց տա իր քայլերի հաջորդականությունը. երբ ժողովուրդը վստահ լինի, որ իրեն չեն խաբի, ճանապարհի կեսից մենակ չեն թողնի կամ տուն չեն ուղարկի, կկանգնի այդ ուժի կողքին»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում