Համացանցում ժողովրդականություն է ստանում մահացու վտանգավոր ֆլեշմոբ. դեռահասները ծամում եմ լվացքի համար նախատեսված գել-հաբերը, որից հետո այդ գործընթացի տեսանյութը հրապարակում սոցցանցերում։
Ամերիկացի բժիշկները նախազգուշացնում են, որ այդ պատիճները թունավոր են և անպիտան՝ սննդում օգտագործելու համար։ Որոշ պատիճների կազմում պարունակվում է էթանոլ, պոլիմերներ և ջրածնի պերօքսիդ։ Դրանց ընդունումը կարող է առաջացնել փսխում, լուծ, որոշ դեպքերում նույնիսկ մահ։
Շատ դեռահասներ գիտեն վտանգի մասին, սակայն նրանց ոչինչ չի կանգնեցնում։