Շվեդական երկու ընկերություններ՝ գարեջրագործական PangPang գործարանը և Snask կրեատիվ գործակալությունը միավորել են ջանքերը և ստեղծել լոգանքի համար նախատեսված աշխարհում առաջին գարեջուրը։
Shower Beer-ը վաճառվում է փոքր՝ 180 մլ շշերով։ Ալկոհոլի պարունակությունը 10 տոկոս է։ Դրա մնացորդը կարելի է օգտագործել որպես մազերի կոնդիցիոներ։ Մազերից գարեջրի բույր չի տարածվի, քանի որ Shower Beer-ը ցիտրուսային է։
Ձեռնարկատերերն արդեն վաճառել են Shower Beer-ի առաջին խմբաքանակը Շվեդիայում և այժմ փորձում են արտադրանքը դուրս բերել Սկանդինավիայի սահմաններից։