Համացանցում մեծ ժողովրդականություն է ստանում տեսանյութը, որում էգ փիղը, պաշտպանելով իր ձագերին, հարձակվում է երկու գետաձիերի վրա։ Հոլովակը հրապարակվել է Alan Fogarty օգտատիրոջ YouTube-ի ալիքում։
Կադրերում փղերի ու գետաձիերի խումբը համերաշխ լողանում է ջրամբարում։ Անսպասելիորեն երկու գետաձիեր սկսում են մոտենալ փղերից մեկին, որը ջրում խաղում էր ձագերի հետ։ Արդյունքում նա չի դիմացել ճնշմանն ու հարձակել է գետաձիերի վրա։ Վախեցած կենդանիները շտապել են հեռանալ զայրացած էգ փղից։