Լուրեր
Մարդկանց սովամահ են անում․ երևանցիները վստահ են՝ թանկացումներից հետո վիճակն ավելի է վատանալու

Դեռևս նախորդ տարվանից սպառողական շուկայում արձանագրված գնաճին արդեն այս տարվա հունվարի 1-ից գումարվեցին նոր թանկացումներ․թանկացավ բենզինը, դիզվառելիքը, սեղմված գազը, ինչպես նաև առաջիկայում էլ սպասվում է, որ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված 800 տեսակ ապրանքներ են թանկանալու։

Թանկացումների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեր համաքաղաքացիները նշեցին, որ շարունակական գնաճը էլ ավելի կնպաստի արտագաղթին, աղքատության մակարդակի աճին, քանի որ կառավարության կողմից հավասարակշռված քաղաքականություն տարիներ շարունակ չի վարվում, առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները թանկանում են, մինչդեռ բնակչության եկամուտների, աշխատավարձերի փոփոխություն տեղի չի ունենում, կենսաթոշակը չի բարձրացվում և սոցիալական արդյունավետ ծրագրեր չեն իրականցվում։

«Էս կառավարությունը թքած ունի ժողովրդի վրա, ամեն ինչ անում են, որ մարդկանց կաշին քերթեն․ ոչ թոշակ են բարձրացնում, ոչ աշխատավարձ, նվազագույն սպառողական զամբյուղից անգամ չենք կարողանում օգտվել»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *