Թուրքիայի զինված ուժերը գնդակոծել են Սիրիայի հյուսիսարևմտյան Աֆրին շրջանում սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքը։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ այնտեղից կրակ է բացվել սահմանամերձ թուրքական տարածքի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը, Սիրիայի տարածքի ուղղությամբ արձակվել է մոտ 10 հրետանային կրակոց։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր Սիրիայում «Եփրատի վահան» գործողության հնարավոր շարունակման մասին, մասնավորապես Աֆրինում և Մանբիջում։ Բացի այդ, Թուրքիայի նախագահը մեղադրել էր ԱՄՆ իշխանություններին սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատներին ռազմական աջակցություն ցուցաբերելու մեջ։