Ամերիկյան խոշորագույն ավտոարտադրողներից մեկը՝ General Motors-ը, ծրագրում է 2019 թվականին թողարկել առանց ղեկի ավտոնոմ մեքենա։ Այս մասին հաղորդվում է կոնցեռնի կայքում։
Ընկերությունը մտադիր է սկսել Cruise AV ավտոմեքենայի սերիական արտադրություն՝ Chevrolet Bolt էլեկտրամեքենայի հիման վրա։
GM-ի նախագահ Դեն Ամանի խոսքով՝ մեքենայի վրա աշխատել են 1.5 տարի, փոխանցում է Financial Times-ը։ Մեքենան չի ունենա ղեկ և ոտնակներ։
Մեքենայի նախատիպը փորձարկվում է Սան-Ֆրանցիսկոյի (Կալիֆորնիա) և Ֆինիքսի (Արիզոնա) փողոցներում։