
Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:
Տուրի միակ ոչ-ոքին գրանցվեց կենտրոնական պարտիայում, որում միմյանց դեմ մրցում էին մրցաշարի առաջատար Փարհամ Մաղսուդլուն և երկրորդ հորիզոնականում ընթացող Արամ Հակոբյանը:
Սևերով խաղացող մեր շախմատիստը ուներ մեծ առավելություն, սակայն բարդ դրությունում թույլ տվեց որոշակի վրիպումները և կողմերը հաշտություն կնքեցին: 4-րդ տուրում կարևոր հաղթանակներ տոնեցին Լուկաշ Յարմուլան և Կլեմենտի Սիչովը: Մրցաշարում առաջին հաղթանակները գրանցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչների Արման Միքայելյանը և Հովիկ Հայրապետյանը:
4-րդ տուրից հետո Փարհամ Մաղսուդլուն, Լուկաշ Յարմուլան և Կլեմենտի Սիչովը վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արամ Հակոբյանը 2.5 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում:
