Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պատմել է Արմեն Ջիգարխանյանի հետ առաջին սիրո գիշերվա մասին

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, անկեղծ հարցազրույց է տվել «Պատմությունների քարավան» ամսագրին, որում պատմել է դերասանի հետ ինտիմ հարաբերությունների մասին: Մասնավորապես, թե ինչպես է անցել իրենց առաջին սիրո գիշերը:

Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի խոսքով՝ ինքը Ջիգարխանյանին սիրահարվել է 16 տարեկանում: Նայել է նրա մասնակցությամբ ներկայացումները և որքան մեծացել է, այնքան հստակ է հասակցել, որ իրենց միջև կարող են հարաբերություններ լինել: Հարցազրույցից ինքը եզրակացրել է, որ Ջիգարխանյանը շատ միայնակ է՝ չնայած հայտնիությանը: Այդ ժամանակ նա հազվադեպ է խոսել իր կնոջ մասին, ով առանձին է ապրել Ամերիկայում:

«Բացի դրանից՝ ինձ չգիտես ինչու՝ ամենասկզբից թվում էր, որ ես առանց նրա երջանիկ չեմ լինի: Միայն նրա հետ»,- ասել է Ռոմանովսկայան:

Իրենց առաջին հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռոմանովսկայան Ջիգարխանյանին գրություն է փոխանցել: Ջիգարխանյանը և Ռոմանովսկայան ընթրել են վրացական ռեստորանում: Որոշ ժամանակ անց նրանք գնացել են դերասանի՝ Արբատում գտնվող տուն:

«Չեմ կարող ասել, որ վախենում էի, երբ մենք գնացինք Արբատի նրա բնակարան: Բայց անկասկած, ես հուզվում էի և հրաշալի հասկանում էի, որ այդ գիշերը կարող էր միակը լինել: Փրկում էր այն, որ ինձ ցնորքներով չէի կերակրում: Ես խոստովանում էի, որ ամուսնացած մարդու եմ սիրահարվել: Ընդ որում, չեմ կարծում, որ եթե Ջիգարխանյանը երջանիկ լիներ ամուսնության մեջ կամ կինը գոնե մշտապես նրա կողքին ապրեր, ոչ թե ուրիշ մայրցամաքում, մեր հարաբերություններն այդքան հեռուն գնային»,- նշել է Վիտալինան:

Նա նաև ասել է, որ բացի Ջիգարխանյանից՝ իր կյանքում ուրիշ տղամարդ չի եղել: Վերջին 3 ամիսներին իրենց միջև տեղի ունեցող ամեն ինչը նա անվանել է «անհեթեթության թատրոն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում