Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Հայաստանը պետք է զգոն լինի․ Ազգ-բանակի պատրվակով ընդամենը վարչակարգի ամրապնդման գործընթաց է տեղի ունենում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը

-Պարոն Գրիգորյան, այս տարի ընտրություններ են Ադրբեջանում, Ռուսասանում և Հայաստանում: Բացի այդ, աշնանը նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է Հայաստանում: Տեսակետ կա, որ առնվազն այս պահին պատերազմը հետաձգվել է: Այսպես կոչված «հրադադարի արձակուրդը» ինչպե՞ս պետք է օգտագործենք, ի՞նչ արդյունավետ քայլեր կարելի է ձեռնարկել Հայաստանի անվտանգության, պաշտպանունակության հարցերը հնարավորինս առաջին պլան բերելու և այն դիվերսիֆիկացնելու Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի ուղղությամբ:

-Նախ և առաջ, պետք է նշեմ, որ երեք երկրներում էլ տեղի են ունենալու իմիտացիոն գործընթացներ՝ նախապես որոշված արդյունքներով, որոնք ուղղակի ձևականորեն կոչվում են «ընտրություններ»: Այդ միջոցառումներից ռուսականը, կայունության պահպանման տեսանկյունից, հազիվ թե դրական ազդեցություն ունի: Պետք է նաև հաշվի առնել, որ դեռ մինչ Վ. Պուտինի վերընտրվելը նրա մերձավոր շրջապատի նկատմամբ վերջապես կարող են լուրջ պատժամիջոցներ կիրառվել, և նախընտրական շրջանում վարչակարգը պիտի հիմնական երկու խնդիր լուծի. երկրի ներսում թշնամիներով շրջապատված լինելու, «պաշարված ամրոցի» հոգեբանությունն ուժեղացնի, իսկ մյուս կողմից՝ Արևմուտքին փորձի ստիպել ճնշումը մեղմել: Առաջին խնդրի լուծման համատեքստում Ուկրաինայում կամ Սիրիայում հետագա սրացումը կարող է միայն բարդացնել երկրորդ խնդրի լուծումը. վերջինիս համար «խաղաղարարի» կերպար ստեղծելն է ձեռնտու, որի առավել հավանական տարբերակն առայժմ Հյուսիսային Կորեային զինելուց հետո զիջումների դրդելն է, սակայն Հայաստանը պետք է զգոն լինի՝ հաշվի առնելով ռուսական «խաղաղարար» գործողության մյուս հնարավոր ուղղությունը՝ ինչի մասին ռուսական վերնախավը վաղուց է երազում:

Մյուս կողմից, ադրբեջանական աղբյուրները նշում են, որ նավթի գնի որոշակի աճը կհանգեցնի ռազմական ծախսերի աճին: 2017-ի համեմատ այս տարվա բյուջեով 5․2% ավելի է հատկացվել ուժային կառույցներին: Հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտնել էր Բելառուսի հետ «Պոլոնեզ» հրթիռային համալիրների մատակարարելու վերաբերյալ համաձայնության հասնելու մասին: Սա և այլ գործոններ նույնպես պետք է հաշվի առնվեն:

Ձեր նշած երկրների հետ, բնականաբար, պետք է աշխատել դիվանագիտական ոլորտում՝ թե՛ պաշտպանության ոլորտի, թե՛ տնտեսության և այլ ոլորտների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը հաշվի առնելով: Սակայն պակաս կարևոր չէ նաև բարեփոխումների ընթացքը, որն իմիտացիայով փոխարինելու միտում է նկատելի՝ տարկետումը վերացնելու միջոցով կոռուպցիոն եկամուտները վերաբաշխելու և այլ առումներով, մասնավորապես «հոգևոր»՝ բանակում եկեղեցու դերի շարունակվող ուժեղացմամբ՝ քահանաներին ռազմական բժիշկներից ավելի աշխատավարձ վճարելով և այլն: Ազգ-բանակի պատրվակով պարզապես վարչակարգի ամրապնդման գործընթաց է տեղի ունենում:

-Արդյո՞ք Հայաստանը կարող է օգտագործել այս թայմ աութը: Թրամփը հայտարարել էր, որ կհիշեն այն երկրներին, որոնք դեմ կքվեարկեն իրենց դիրքորոշմանը Երուսաղեմի հետ կապված։ Տեսակետ կա, որ Արցախը միակ կետն էր, որտեղ ԱՄՆ-ՌԴ առճակատում չկար, Երուսաղեմի քվեարկության պատճառով բալանսը կարող է խախտվել։ Համամի՞տ եք արդյոք:

-Կարելի է ասել, որ, բարեբախտաբար, Հայաստանի համար անմիջական սպառնալիք ներկայացնող երեք երկրներն էլ՝ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան (հենց այս հերթականությամբ), նույնպես դեմ են քվեարկել: Եվ առհասարակ, չեմ կարծում, որ հակամարտության կարգավորման առումով ԱՄՆ-ի դիրքորոշումը նման առիթով կարող է փոխվել: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի տեսակետների մասնակիորեն համընկնելու պարագայում էլ, կարգավորման ապագայի վերաբերյալ նրանց մոտեցումները խիստ տարբերվում են. Ռուսաստանը մնալու է չկարգավորման կողմնակից, եթե միայն չստանա «խաղաղարարներ» տեղաբաշխելու հնարավորություն:

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ամանորյա ուղերձում խոսել է ղարաբաղյան խնդրից և ասել, որ այն շարունակում է լինել Բաքվի արտաքին քաղաքական գլխավոր խնդիրը: Նաև ձեռքբերում է համարել այն, որ Հայաստանն անվերապահորեն համաձայնել է վերադառնալ բանակցության, չնայած մինչ այդ դնում էր նախապայմաններ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և սա ցույց չի տալիս արդյոք այն, որ Հայաստանը Ապրիլյան պատերազմից հետո հրաժարվեց երեք նախապայմաններից:

-ԱՄՆ-ի ու Ռուսաստանի տեսակետների և ներկայացվող պահանջների որոշ չափով համընկնելու պարագայում, նախապայմաններ առաջ քաշելը բարդանում է: Մյուս կողմից, իշխանությունն իրեն հանրության առաջ բացարձակ հաշվետու չհամարելով, կարող է թե՛ խոստումներ շռայլել՝ առանց դրանք կատարելու փոքր-ինչ մտադրության, թե՛, ինչպես տվյալ դեպքում, «հերոսական» դիրք զբաղեցնել, խրոխտ հայտարարություններ անել, հետո հրաժարվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում