Փետրվարի 2-ին Անթալիայում նախատեսված ֆուտբոլի Վրաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը չի կայանա:
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ նշելով, որ նպատակահարմար չի համարում ադրբեջանցիների հետ ընկերական հանդիպումը: Վրաստանի ազգային հավաքականը պետք է ուսումնամարզական հավաք անցկացներ Անթալիայում:
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է նաև այդ հավաքից: