Սոցցանցերի օգտատերերը փորձում են գուշակել՝ ինչ է նշանակում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նոր թվիթերյան հաղորդագրությունը:
Ասանժը փոստ է հրապարակել շախմատի խաղատախտակի և խաղաքարերի պատկերով: Միևնույն ժամանակ, նա չի պարզաբանել, թե ինչ է նշանակում հրապարակումը:
Հունվարի 2-ին Ասանժը նաև հրապարակել է տարօրինակ գրառում՝ կոդ 60 նշանից և M.I.A-ի Paper Planes տեսահոլովակի հղումը: Հոլովակում երգչուհին երգում է, որ ինքն ավելի շատ տեղեկություններ ունի, քան Պետական անվտանգության գործակալությունը:
Ինչ է նշանակում տարօրինակ կոդը՝ ոչ ոք չի կարողացել հասկանալ: