Thursday, 18 04 2024
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին

Հասարակության ուլտիմատումը` հեղափոխություն կամ գործարք

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն «Ազատությանը» տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ եթե մեծ թվով մարդիկ չմասնակցեն հունվարի 19-ի իրենց երթին, ապա հասարակությունը խնդիր չունի թանկացումների հետ: Արտաքուստ Փաշինյանի ասածը նույնիսկ տրամաբանական է թվում, որովհետև «Ելք»-ի երթն ուղղված է հենց թանկացումների դեմ, սակայն խնդիրն ունի ավելի խորքային ենթաշերտ:

Հայաստանի հասարակությունը, որի մեկ երրորդն անգամ պաշտոնապես աղքատ է, թանկացումների հետևանքներն իր մաշկի վրա զգում է ուղղակիորեն, այլ խնդիր է, որ հանրային տոտալ անվստահությունը մարդկանց մոտ ծնել է ատելություն թանկացնողների հանդեպ և առնվազն թերահավատություն այն ուժերի նկատմամբ, որոնք խոստանում են պայքարել թանկացումների դեմ: Այս իմաստով` երկրում ստեղծվել է իրապես հեղափոխական իրավիճակ, երբ քաղաքական ողջ համակարգն օտարված է հասարակությունից:

Երբ Սերժ Սարգսյանը թանկացումների դեմ խորհրդակցություն է անում, մարդիկ գիտակցում են, որ դա շատ քիչ աղերս ունի իրենց կենցաղի, կարիքների հետ և ավելի շատ տեղավորվում է 2018-ի կամ ներհամակարգային զարգացումների համատեքստում: Գլոբալ առումով` նույն անվստահությունն է ընդդիմության հանդեպ, որովհետև «Ելք»-ը, օրինակ, հասարակությանը կարող էր կոնսոլիդացնել ավելի վաղ` դեկտեմբերին, երբ խորհրդարանը փոփոխություններ էր կատարում Հարկային օրենսգրքում` ճանապարհ բացելով թանկացումների համար: Այդ ժամանակ գոնե տեսական շանս կար, որ Ազգային ժողովը կարող է տեղի տալ հանրային հուզումներին:

«Ելք»-ի՝ հունվարի 19-ի օրակարգը մարդկանց մոտ հույսեր չի ծնում` այն իմաստով, որ այդ երթով հնարավոր կլինի ազդել խորհրդարանի վրա կամ հասնել Հարկային օրենսգրքի փոփոխությունների չեղարկմանը: Ժողովուրդը հասկանում է, որ Հայաստանում թանկացումներն ավելի շատ սպեկուլյատիվ բնույթ ունեն, քան հետևանք են օրենսդրական կարգավորումների: Ըստ այդմ` հասարակությունը ավելի իմաստուն է, երբ թերևս «սրանց քշելու» պրիմիտիվ ձևակերպման տեսքով պահանջում է կռիվ տալ ոչ թե հետևանքների, այլ դրանք ծնող պատճառների դեմ:

Եթե ավելի ընդհանրական ձևակերպենք՝ ժողովուրդն ակնկալում է օլիգոպոլ համակարգի վերացում, հակառակ պարագայում` գերադասում է լեզու գտնել օլիգարխիայի հետ` իր համեստ «փայն» ակնկալելով: Հանրային ցանկությունների այս կոնտրաստն էլ բացահայտում է «Ելք»-ի քաղաքական փակուղին ու «Ծառուկյան» դաշինքի ֆենոմենը: «Ելք»-ը հենց քաղաքական լուծումներ էլ առաջարկում է, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ դրանք ամբողջական չեն, հատվածական են ու չեն հանգեցնում որակական փոփոխությունների և տեղավորվում են համակարգային ստատուս-քվոյի պահպանման տրամաբանության մեջ:

Հասարակությունը չի ուզում միջնորդավորված մասնակցել ներհամակարգային բազարներին, որովհետև այդ պարագայում կզրկվի համակարգի տարբեր սեգմենտներից իր «փայը» ստանալու հնարավորությունից: Այլ խոսքով` քանի դեռ «Ելք»-ը հասարակությանը չի համոզել, որ ունակ է երկրում հեղափոխություն կամ ֆորս-մաժորային վիճակ առաջացնել, մնալու է «Ծառուկյան» դաշինքի ստվերում, որը գուցե քաղաքական լուծումներ չի առաջարկում, սակայն լուծում է «սոցիալական երաշխիքների» հարց:

«Ծառուկյան» դաշինքի ֆենոմենը պահպանվելու է, քանի դեռ հասարակությունը չի նույնացրել «Ելք» և «իշխանափոխություն» բառերը, որովհետև ավելի քիչ է հավատում Նիկոլ Փաշինյանի փոքրաթիվ խմբակցության օրենսդրական կարգավորումների հեռանկարին, քան` Ծառուկյանի առատաձեռնությանը:

Հունվարի 19-ին Երևանի փողոցները չեն հեղեղվելու տասնյակ հազարավոր մարդկանցով ու ոչ այն պատճառով, որ մարդիկ թանկացումների հետ խնդիր չունեն. նրանք չեն հավատում, որ «Ելք»-ը հեղափոխություն կանի, իսկ ավանսով վստահություն տալ չեն ուզում որևէ ուժի` մտավախություններ ունենալով, որ հերթական անգամ իրենց վստահությունը խուրդվելու է ներհամակարգային բազարներում:

Գուցե մեր հասարակության «հեղափոխություն կամ գործարք» դիլեման արհեստական է ու բնորոշ է լյումպեն մտածողությանը, սակայն հասարակության նման մակերեսային դատողությունների պատճառը դարձյալ ընդդիմությունն է, որն արդեն քսան տարի չի կարողանում այլընտրանք դառնալ իշխանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում