Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում 3 կաթոլիկ եկեղեցի վանդալների հարձակման են ենթարկվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցից առաջ: Այս մասին հայտնում է The Santiago Times-ը:
3 եկեղեցիների մոտ պայթուցիկ են պայթեցրել: Վնասվել են մուտքի դռները և ճակատամասերը: Ոստիկանությունը կանխել է չորրրոդ հարձակումը և վնասազերծել է ռումբը:
Վանդալների անձը դեռևս պարզված չէ: Նրանք գրություններ են թողել պապի հասցեին սպառնալիքներով. «Ֆրանցիսկոս պապ, հաջորդ ռումբը քո փարաջայի մեջ կլինի»:
Չիլիի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ բոլորն իրավունք ունեն բողոքի, բայց բռնության դիմելն արդեն ուրիշ հարց է:
Հռոմի պապի այցը նախատեսվում է հունվարի 15-18-ին: