Լոնդոնում Էկվադորի դեսպանատան աշխատակիցները փորձել են WikiLeaks-ի հմնադիր Ջուլիան Ասանժին դուրս անել հիգիենայի տարրական կանոնները չպահպանելու պատճառով: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Դիվանագետների խոսքով՝ Ասանժը լոգանք չի ընդունում, չի փոխում հագուսը, նրա վրայից վատ հոտ է գալիս: Նրա նախկին գործընկերները նույնպես ասել էին, որ Ասանժն անտեսում է հիգիենայի նորմերը և կարող է սննդից կեղտոտված ձեռքերը սրբել հենց հագուստով:
Չնայած Ասանժի պահվածքին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ հունվարի 10-ին նա այդ երկրի քաղաքացիություն է ստացել: Դեսպանատանն Ասանժն ապրում է 2012 թվականից: