Հանրահայտ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը բացահայտորեն հայտարարել է Օփրա Ուինֆրիի թեկնածությանն աջակցելու պատրաստակամության մասին, եթե հաղորդավարուհին որոշի առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում: Այս մասին Սփիլբերգն ասել է The Guardian-ին տված հարցազրույցում:
Ռեժիսորը հավելել է, որ ինքը պարզապես համոզված է, որ Օփրա Ուինֆրին կարող է հրաշալի նախագահ դառնալ: Սփիլբերգը նաև համոզված է, որ քաղաքական փորձի բացակայությունը չպետք է խոչընդոտ լինի:
Ավելի վաղ Rasmussen Reports ընկերությունը հարցում է անցկացրել, որի համաձայն՝ ԱՄՆ բնակիչները նախագահական ընտրություններում ավելի շուտ Օփրա Ուինֆրիի օգտին կքվեարկեն, քան Դոնալդ Թրամփի: