Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով ավտոբուսի տոմսերը թանկացել են

Հունվարի 1-ից ակցիզային հարկով պայմանավորված դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի թանկացման պատճառով թեև քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձը դեռևս փոփոխության չի ենթարկվել, սակայն արդեն վերանայվել է դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով ավտոբուսների ուղեվարձը։ Օրինակ՝ «Բուսթևել» ընկերությունը դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը 5 հազար դրամով թանկացրել է։

«Դե, իհարկե, վառելիքի թանկացումը պետք է ազդեր սակագնի վրա։ Նախկինում դեպի Մոսկվա տոմսն արժեր 20 հազար դրամ, հիմա տոմսն արժե 25 հազար դրամ։ Հնարավոր չէր թանկացած վառելիքի պայմաններում նախկին սակագնով աշխատել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ընկերության աշխատակցուհին՝ նշելով, որ սակագնի վերանայում եղել է նաև այլ ուղղություններով։

Նշենք, որ ներկայումս «Բուսթևել» ընկերությունը, օրինակ, Դոնի Ռոստով ուղղությամբ տոմսերը վաճառում է 18-19 հազար դրամով։ Դրանք մինչ վառելիքի թանկացումն արժեին 15 հազար դրամ։ Նույնքան թանկացել են նաև Պյատիգորսկ, Արմավիր ուղղությունները։

24-25 հազար է դարձել նաև Երևան-Սամարա տոմսը։ Այն նախկինում 20 հազար դրամ էր։

5 հազար դրամի չափով ավտոբուսի տոմսերը թանկացրել է նաև «Ֆարսաժտուր» ընկերությունը։ Ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը նախկինում արժեր 15 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 20 հազար դրամ։

Նույնքան էլ թանկացել են նաև դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով տոմսերը։

Դեպի Ռուսաստան ավտոբուսի տոմսերը թանկացրել է նաև «Նեոթրևել» ընկերությունը։ Աշխատակցուհին մեզ հետ զրույցում հաստատեց 5 հազար դրամով տոմսերը թանկացելու փաստը։ Դեպի Մոսկվա, Վորոնեժ ուղղությունների տոմսերն այլևս արժեն 25 հազար դրամ, Կրասնոդար, Ռոստով ուղղությունները՝ 20 հազար դրամ, դեպի Ստամբուլ ուղղությամբ տոմսն արժե 24 հազար դրամ։

Նշենք, որ միայն «Բուսվոյաժ» ընկերությունից մեզ հետ զրույցում ասացին, որ սակագների վերանայում դեռևս չի կատարվել։ Երևան-Մոսկվա ուղղությունը երկուշաբթի օրվա համար արժե 20 հազար դրամ։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Regular տեսակի բենզինը նախկին 390 դրամի փոխարեն վաճառվում է 430 դրամով, դիզվառելիքը 390-ից հասել է 440 դրամի, 30-40 դրամով էլ թանկացել է ավտոմեքենաների լիցքավորման գազը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում