Աֆրիկայի 54 երկրի նեկայացուցիչներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել են ներողություն խնդրել «գարշահոտ փոսի» մասին նրա արտահայտության համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
ՄԱԿ-ում աֆրիկյան երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ անհանգստացած են «աֆրիկյան ծագումով մարդկանց և մայրացամաքը սևացնելու ԱՄՆ վարչակազմի շարունակվող և աճող միտումից»:
ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահի հայտարարությունն անվանել են «ցնցող, ամոթալի և ռասիստական»: