Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Մամիկոն Ասլանյանին միջնորդագիր է ներկայացվել շուրջօրյա հսկողություն սահմանել Վանաձորի հանրակացարանի որոշ բնակիչների նկատմամբ

2018 թվականի հունվարի 8-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 1988 թվականին ծնված Արտյոմ Հմայակի Խեչոյանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից:

Դեպքի առթիվ 2018 թվականի հունվարի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով նշված հանրակացարանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում քաղաքացուն դանակի հարվածները հասցրել է Վանաձոր քաղաքի բնակիչ Ա. Ծ.-ն՝ պատճառել մարմնական վնասվածք, ապա դիմել փախուստի:

2018 թ. հունվարի 9-ին՝ մեկ անձ ձերբակալվել է և ցուցմունք տվել որպես կասկածյալ, ևս մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և հսկողության տակ գտնվող առանձին նյութերի և քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վանաձոր համայնքի ենթակայությամբ գտնվող Երևանյան խճուղու 90-րդ հասցեում գտնվող հանրակացարանում հաճախ են արձանագրվում իրավախախտման և հանցագործության, այդ թվում նաև՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքեր:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիշյալ հանրակացարանում բնակություն են հաստատել նաև հակաիրավական հայացքներ ունեցող անձինք, որոնց վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողությունը բացակայում է: Դրանով պայմանավորված՝ այդ տարածքում հաճախ արձանագրվում են իրավախախտման և հանցագործության փաստեր:

Նկատի ունենալով, որ հանրակացարանը նաև հակաիրավական վարքագիծ ունեցող անձանց տրամադրելը, վերջինների վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողության բացակայությունը հանդիսանում են հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքներ՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ ձեռնարկելու միջոցառումներ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակացարանում բնակվող վերոնշյալ անձանց վարքագծի նկատմամբ պատշաճ, շուրջօրյա հսկողություն սահմանելու, ուղղությամբ և ձեռնարկված միջոցառումների, դրանց արդյունքների մասին մեկամսյա ժամկետում հայտնել Լոռու մարզի դատախազությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում