Չինաստանի մաքսային ծառայությունը 30-օրյա կարանտին է սահմանել ձիու համար, որը նվիրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր չինացի գործընկեր Սի Ցզինպինին։ Այս մասին հայտնում է «Ֆաչժի վանբաո» թերթը։
Չինացի անասնաբույժները Վեզուվի անունով 8-ամյա ձիու մոտ որևէ հիվանդություն չեն հայտնաբերել, սակայն չեն ցանկացել խախտել կենդանիների՝ երկիր մուտքի ավանդական ընթացակարգը, չնայած այն բանին, որ դա ֆրանսիացի առաջնորդի նվերն է։
Նախկինում ձին ներառված է եղել Ֆրանսիայի հանրապետական գվարդիայում։
Ֆրանսիայի նախագահը Չինաստանում 4 օր է անցկացրել՝ հունվարի 7-10-ը, նա այդ ժամանակն օգտագործել է Չինաստանի ղեկավարության հետ անձնական կապերի ամրապնդման և Չինաստանի հետ ռազմավարական գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար։