Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Ալեքսանդր Արզումանյան. «Այս վճիռը կարևոր նշանակություն կունենա»

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով իր դիմումի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին՝ Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը մանրամասնել է Եվրոպական դատարան դիմելու պատճառներն ու նպատակները:

Ալեքսանդր Արզումանյանն ասել է. «Եվրոպական դատարանի կողմից հաստատվեց այն փաստը, որ դեռևս 2007թ մայիսին ինձ կալանավորելով խախտվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված իմ իրավունքները, քանի որ ներպետական դատարանները չէին հիմնավորել իմ նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը:

Ներպետական ատյանները միայն բավարարվել էին կալանավորումը, որպես խափանման միջոց ընտրելու` օրենքով սահմանված հիմքերը թվարկելով` առանց որևէ կերպ հիմնավորելու դրանցից որևէ մեկի առկայությունը: Այս վճիռը ոչ միայն ինձ համար, այլև` մեր երկրի իրավական համակարգի համար, կարծում եմ, կարևոր նշանակություն կունենա, քանի որ այն նաև հաշվի է առնվելու մեր դատարանների կողմից կալանքը այլ անձանց նկատմամբ կիրառելու հարցում:

Կարևորում եմ նաև, որ Հանրապետության Նախագահը ՀՀ դատախազության կոլեգիայում և այլ առիթներով անդրադարձել է այս խնդրին և տվել ուղիղ հանձնարարականներ, որ կալանավորումը, որպես խափանման միջոց ոչ միայն պետք է ընտրվի բացառիկ դեպքերում, այլև` յուրաքանչյուր դեպքում այդ որոշումները պետք է պատշաճ հիմնավորվեն և պատճառաբանվեն:

Ինչ վերաբերում է Դատարանի կողմից տրամադրված նյութական փոխհատուցմանը, ապա այն ունի բացառապես խորհրդանշական նշանակություն, քանի որ ինձ համար կարևոր էր ոչ թե վճռի նյութական կողմը` Հայաստանի Հանրապետությունից գումար պահանջելը և ստանալը, այլ բարոյական կողմը` այն, որ ինձ կալանավորել էին առանց պատշաճ հիմնավորման: Իսկ տրամադրված փոխհատուցման գումարները ես ստանալուց հետո անմիջապես ուղղելու եմ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

Համենայնդեպս ես վստահ եմ, որ այս վճիռը ևս կծառայի մեր երկրում արդարադատության մակարդակի բարձրացմանը»:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկել էր իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝ «Փողերի լվացման» հայտնի գործով։ Ալեքսանդր Արզումանյանը ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։ Կալանավորումից հետո նա դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որն էլ շուրջ 11 տարի անց՝ այս տարվա հունվարի 11-ին բավարարել է Ալեքսանդր Արզումանյանի բողոքը: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը որոշել է, որ այս գործով տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 3-րդ հոդվածների խախտում:

Եվրոպական դատարանի վճռի մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դիմումատուին՝ Ալեքսանդր Արզումանյանին, դատարանի վճռի՝ վերջնական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամիսների ընթացքում վճարի 2500 եվրո. 2000 եվրոն ոչ նյութական վնասների, 500-ը դատական ծախսերի փոխհատուցման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում