Thursday, 25 04 2024
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանը փոխեց համաձայնությունը

Հունվարի 12-ին նախագահի նստավայրում ընդունելով ԱԺ խորհրդի անդամներին, Սերժ Սարգսյանը նրանց հետ քննարկել է խորհրդարանական կառավարման համակարգի անցման հարցերը, այդ թվում՝ անդրադառնալով 4-րդ նախագահի ընտրությանը, որ տեղի է ունենալու խորհրդարանում: Ըստ Սահմանադրության, նախագահի ընտրության համար անհրաժեշտ է, որպեսզի թեկնածուն ստանա ձայների 3/5-ը: Եթե առաջին փուլում նա չի ստանում այդքան ձայն, ապա տեղի է ունենում երկրորդ փուլ, արդեն ձայների առավել նվազ քանակով, հետո երրորդ փուլը՝ էլ ավելի նվազ ձայներով:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ցանկալի կլիներ, որպեսզի նախագահը ընտրվեր «ընդարձակ մեծամասնությամբ»: Ըստ ամենայնի, ընդարձակ մեծամասնություն ասվածը հենց առաջին փուլով ընտրությունն է, ընդ որում գուցե համոզիչ ընտրությունը: ԱԺ խորհրդի կազմում Սերժ Սարգսյանին հանդիպել են բոլոր խմբակցությունների և հանձնաժողովների ղեկավարները, բացառությամբ «Ելք»-ի, որի ղեկավար Փաշինյանը հայտարարել էր, թե խորհրդարանի հանդեպ հարգանքը պահանջում էր, որ Սարգսյանն ինքը գար ԱԺ հանդիպման, ոչ թե կանչեր իր մոտ ԱԺ խորհրդին:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք խմբակցություններին հայտնել է ՀՀԿ նախագահի թեկնածուի, կամ իր նախագահի թեկնածուի հարցում նրանց աջակցության ակնկալիքը կամ պարզապես ցանկությունը: Ընդարձակ մեծամասնությունը կարող է լինել հենց դա։ Այստեղ իրավիճակը ուշադրության է արժանի երկու ասպեկտով: Նախ, Սերժ Սարգսյանի համար կարևոր է, որպեսզի նախագահը, որ ընտրվում է խորհրդարանում, ունենա քաղաքական որոշակի կշիռ, իշխանության բազմակենտրոն նոր համակարգում, այսպես ասած, հավասարակշռություն ապահովող սուբյեկտներից մեկը լինելու համար: Իսկ դրա համար պետք է, ինչպես առիթ ենք ունեցել ասելու բազմաթիվ անգամներ, որ նախագահի թեկնածուն խորհրդարանում ոչ միայն ընտրվի առաջին փուլով, այլ նաև համոզիչ հարաբերակցությամբ՝ նվազագույնը:

Դրանով նաև Սարգսյանը, այսպես ասած, «կփորձարկի» խորհրդարանական իր դե ֆակտո մեծամասնությունը, որը ըստ էության ավելի լայն է, քան դե յուրե կայուն կամ կոալիցիոն մեծամասնությունները: Իսկ իրերի այդ դասավորությունը Սարգսյանի համար անհրաժեշտ է խորհրդարանական կառավարման մոդելում իշխանությունն արդյունավետ վերահսկելու համար՝ լինի վարչապետի՞, թե՞ ՀՀԿ նախագահի կարգավիճակում: Ուշադրության արժանի մյուս հանգամանքը թերևս այն է, որ եթե մոտ մեկ տարի առաջ, ավելի կոնկրետ 2016 թվականի օգոստոսի 1-ին իշխանական ամբողջ համակարգի առաջ Սարգսյանը հայտարարում էր «առաջիկա ամիսներին ազգային համաձայնության իշխանություն» ձևավորելու մասին, ապա այժմ նա հայտարարում է «ընդարձակ համաձայնության» մասին:

Հարց է առաջանում՝ Սերժ Սարգսյանը փոխե՞ց համաձայնությունը, ազգայինից անցնելով ընդարձակի: Եվ այդ փոփոխությունն արդյո՞ք պայմանավորված էր նրանով, որ նախորդ տարի օգոստոսի 1-ին Սարգսյանն ընդամենը խոսում էր իրավիճակային տրամաբանության թելադրանքով, նկատի ունենալով այն, որ նրա ելույթը հաջորդել էր ՊՊԾ գնդի գրավման լարված իրավիճակի հանգուցալուծմանը, և Սարգսյանը փորձում էր այսպես ասած ունենալ առկա գերլարվածությունը հնարավորինս մեղմող ելույթ:

Ներկայումս ազգային համաձայնության հրատապություն չկա, և Սարգսյանը խոսում է «ընդարձակ համաձայնության» մասին: Ինչ է դա նշանակում՝ իրավիճակայի՞ն, թե՞ նվազագույնը միջնաժամկետ տրամաբանություն է համաձայնության այդ տարբերակի ներքո: Ի վերջո, օրինակ, «Ծառուկյան» դաշինքի մասով՝ ընդարձակ համաձայնության դեպքում, կստացվի հետաքրքիր իրավիճակ: Փաստորեն իշխանության նախագահի թեկնածուին դաշինքը կտա հավանություն, իսկ իշխանության վարչապետի թեկնածուին՝ ոչ: Թե՞ Սարգսյանը նախագահի շուրջ ընդարձակ համաձայնությամբ փորձում է նախապատրաստել նաև դրանից մեկ ամիս անց վարչապետի շուրջ «ընդարձակ համաձայնության» կամ «ընդարձակ համաձայնության կառավարության» ձևավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում