Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Իրանի միջուկային համաձայնագիրը մնալու է ուժի մեջ, նույնիսկ եթե Թրամփը դեմ է դրան

Ամերիկյան լրատվամիջոցներն այս շաբաթ գրում էին, որ նախագահ Թրամփը ուրբաթ օրը հայտարարություն է անելու «6+1» ձևաչափով Իրանի հետ 2015 թվականին ստորագրված միջուկային համաձայնագրի՝ Գործողությունների համապարփակ ծրագրի մասին: Ավելի հավանական էր գնահատվում այն տարբերակը, որ Սպիտակ տան ղեկավարը, որքան էլ մեղադրում է Իրանին համաձայնագրի կետերը խախտելու մեջ, այնուամենայնիվ առայժմ ուժի մեջ կթողնի այն:

Խոսքն, ավելի ճիշտ, ոչ թե համաձայնագիրը չեղարկելու մասին է, քանի որ դա բազմակողմ փաստաթուղթ է, այլ այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը կպահպանի իր հանձնառությունները միջուկային գործարքին: Եվ ահա այսօր Բլումբերգ գործակալությունը, վկայակոչելով տեղեկացված իր աղբյուրները, գրել է, որ նախագահ Թրամփը հինգշաբթի օրը՝ ազգային անվտանգության ոլորտի պատասխանատուների հետ խորհրդաժողովից հետո, որոշում է կայացրել 120 օրով երկարաձգելու Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցումը: Նշվում է, թե պատժամիջոցների կասեցման ժամկետի երկարաձգումը ուժի մեջ կթողնի միջուկային համաձայնագիրը և ժամանակ կտա Սպիտակ տանը և Կոնգրեսին՝ նոր սահմանափակումներ նախապատրաստելու Իրանի նկատմամբ:

Ի՞նչ է ի վերջո պատրաստվում անել ԱՄՆ-ի նախագահը, պատրաստվո՞ւմ է արդյոք դադարեցնել Միացյալ Նահանգների մասնակցությունը միջուկային համաձայնագրին և արդյոք դա իր լիազորությունների տիրույթո՞ւմ է:

Հարցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանել է Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ ասելով, թե վերջին լուրը ցույց է տալիս, որ փաստորեն Սպիտակ տունը վերջնական որոշում չունի խնդրի վերաբերյալ:

Ըստ 2015 թ. ընդունված Իրանի միջուկային համաձայնագրի վերանայման մասին ԱՄՆ օրենքի, երկրի նախագահը պարբերաբար, սահմանված որոշակի ժամկետում պետք է տեղեկացնի Կոնգրեսին համաձայնագրի կատարման ընթացքի մասին, կամ ինչպես ամերիկացիներն են ասում՝  «հաստատում» (certification) ներկայացնի՝ Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները, թե ոչ:
Ամիսներ առաջ՝ նախորդ տարվա հոկտեմբերին, Թրամփը տեղեկացրել էր Կոնգրեսին, թե Իրանը ամբողջությամբ չի կատարում համաձայնագիրը՝ ասելով, որ ինքը չի ներկայացնի «հաստատում» Կոնգրեսին:

«Առաջին լրատվական»-ի խնդրանքով հարցը պարզաբանել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ նշելով, որ Միացյալ Նահանգները չի հայտարարել, թե մտադիր է դադարեցնել իր մասնակցությունը Իրանի միջուկային համաձայնագրին, և շարունակում է հետամուտ լինել իր ստանձնած պարտավորություններին: Խնդիրն այն է, որ նախագահը դժգոհ է Իրանի գործողություններից: Դա է պատճառը, որ նա չի ներկայացրել օրենքով սահմանված հաստատումը, իսկ այդ օրենքի պահանջի կատարումը «ներպետական տիրույթի հարց է և Իրանի միջուկային համաձայնագրի մաս չի հանդիսանում, ուստի դա ավտոմատ կերպով չի հանգեցնի պատժամիջոցների վերականգնման»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասում է, որ Թրամփն այդ քայլով, ըստ էության, փորձել էր պատասխանատվությունը գցել Կոնգրեսի վրա, որովհետև փաստաթուղթը, մեծ հաշվով, ընդունվել է Կոնգրեսի կողմից:

«Հիմա Թրամփը նույն բանն է անում. փորձում է ժամանակ շահել՝ հասկանալու համար թե ինչ պետք է անի այս ուղղությամբ, և ինչպես պիտի զարգանան հարաբերությունները Իրանի հետ: Հաշվի առնենք, որ վերջին օրերին եվրոպացի գործընկերները լուրջ ճնշում են գործադրում ԱՄՆ-ի վրա: Եվրամիությունը պնդում է, որ Իրանը որևէ խախտում չի արել այդ համաձայնագրով նախատեսված պարտավորությունների մասով: Պետք է նշել, որ միջուկային համաձայնագրի մյուս բոլոր կողմերը՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, պնդում են որ Իրանի կողմից խախտումներ չեն եղել»,- մեկնաբանեց փորձագետը:
Պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը որոշակի իրավական ընթացակարգ է պահանջում. նախագահը միայնակ չի կարող նման որոշում կայացնել, այդ որոշումը պետք է համաձայնեցված լինի Կոնգրեսի հետ: Բայց եթե Միացյալ Նահանգները նման հայտարարություն անի, կստացվի, որ ինքն է առաջինը խախտել համաձայնագիրը, իսկ այդ դեպքում Իրանը կարող է շարունակել զարգացնել իր միջուկային ծրագիրը առանց վերահսկողության: Հետևաբար, ամերիկյան վարչակազմը ճիշտ է կողմնորոշվել՝ մի քանի ամսով երկարաձգելով պատժամիջոցների սառեցումը:

«Պետք է որոշ ժամանակ էլ սպասենք, տեսնենք, թե ինչ քննարկումներ կլինեն Կոնգրեսում այս հարցի շուրջ, բայց ես հակված եմ կարծելու, որ Կոնգրեսը որևէ փոփոխություն չի անելու, և համաձայնագիրը մնալու է ուժի մեջ, նույնիսկ եթե Թրամփը կողմ չէ դրան: Պետք է հաշվի առնել նաև ներքաղաքական գործընթացները Միացյալ Նահանգներում: Կարծում եմ՝ Թրամփը հայտարարելու է, թե Իրանը խախտում է համաձայնագիրը, և նորից Կոնգրեսին կոչ է անելու չեղարկել այն՝ այդպիսով պատասխանատվությունը կրկին գցելով Կոնգրեսի վրա»,- բացատրեց Սուրեն Սարգսյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում